Ժապարովն ԱՊՀ երկրներին կոչ է արել հարգել Համագործակցության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովն Աստանայում կայացած գագաթնաժողովում ԱՊՀ երկրներին կոչ է արել հարգել Համագործակցության անդամ երկրների տարածքային ամբողջականությունը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունում։

«Սադիր Ժապարովը նշել է, որ Համագործակցության ստեղծման հիմնարար և անսասան սկզբունքը դրված է այն ձևակերպմամբ, որ մասնակից պետությունների միջև բարեկամության, բարիդրացիության և փոխշահավետ համագործակցության հետագա զարգացումն ու ամրապնդումը համապատասխանում են ժողովուրդների հիմնարար ազգային շահերին և ծառայում խաղաղությանն ու անվտանգությանը։ Երկրի ղեկավարն առանձնակի ընդգծել է այնպիսի կարևոր սկզբունքներ, ինչպիսին են հարգանքը միմյանց տարածքային ամբողջականության և առկա սահմանների անձեռնմխելիության նկատմամբ։ Սա կարևորագույն համաձայնագրերից մեկն է, որն այսօրվա հարաբերությունների առանցքային հիմքն է»,- հայտնել են մամուլի ծառայության ներկայացուցիչը։

«Երկրի ղեկավարը հավելել է, որ 2023 թվականի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կստանձնի Ղրղզստանը: Ղրղզստանն իր նախագահության ընթացքում մշտապես մեծ ուշադրություն կդարձնի ԱՊՀ անդամ երկրների միջև բարիդրացիական և վստահության հարաբերությունների ամրապնդմանը՝ հիմնված միմյանց շահերը հարգելու վրա՝ ԱՊՀ տարածքում բազմամակարդակ ինտեգրացիոն կառույցների ընդլայնմամբ ու խորացող փոխգործակցությամբ»,- հավելել են մամուլի ծառայությունում։

Տաթև Ֆռանգյան