Ղրիմի կամրջի գործով 5 անձ է կալանավորվել, որոնցից 3-ը հայեր են

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Սիմֆերոպոլի՝ Կիևի շրջանային դատարանը, բավարարելով մեղադրող կողմի միջնորդությունը, կալանավորել է Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի քրեական գործով անցնող հինգ մեղադրյալների։ Այս մասին «Ինտերֆաքսին» հայտնել է իրազեկ աղբյուրը, գրում է Meduza-ն։
«Կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչև դեկտեմբերի 8-ը», – հայտնել է աղբյուրը։ Ըստ նրա՝ խոսքը Արտեմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբի և Արթուր Տերչանյանի մասին է։ Գործով երկու մեղադրյալների փաստաբանները հրաժարվել են մեկնաբանություն տալ։

Ավելի վաղ ՌԴ ԱԴԾ-ի տարածած հաղորդագրության մեջ  հիշատակվում էր միայն մեկ հայկական անուն-ազգանուն՝ Արթուր Տերչանյան, որը Հայաստանի և Վրաստանի երկքաղաքացիություն ունի։

Գործակալության հաղորդագրության մեջ Արտեմ և Գեորգի Ազատյանների անուները հիշատակված չէին, այս պահին նաև հայտնի չէ, արդյո՞ք նրանք ՀՀ քաղաքացիություն ունեն։

 

Տաթև Ֆռանգյան