Ֆրանսիան հայտարարել է, որ Թուրքիայում գազային հանգույցի ստեղծման մասին Պուտինի նոր առաջարկն անիմաստ է

Լուրեր

01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
Բոլորը

Ֆրանսիայի նախագահականը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Եվրոպային գազ մատակարարելու համար Թուրքիայում նոր գազային հանգույց ստեղծելու մասին առաջարկը՝ նշելով, որ դա անիմաստ է։ Այս մասին գրում է AFP-ն, որին վկայակոչում է ekathimerini-ն։

«Անիմաստ է ստեղծել նոր ենթակառուցվածքներ, որոնք թույլ են տալիս ավելի շատ ռուսական գազ ներմուծել»,- ասել են Ելիսեյան պալատից։

Հավելենք, որ Պուտինն այս առաջարկը հնչեցրել էր նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը։

Ելիսայան պալատը նշել է, որ ռուսական գազի՝ Եվրոպա արտահանումը 40 տոկոսից մի քանի ամսվա ընթացքում հասել է 7,5 տոկոսի։

«Հավանական է, որ այն ավելի կնվազի։ Ռուսաստանն ու Թուրքիան կարող են միասին ավելի շատ գազ արտահանել, բայց դա չի կարող լինել ԵՄ-ն, որը պարտավորություններ ունի ինքնիշխանության, իր կախվածությունը նվազեցնելու, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետ կապված»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ նախօրեին Պուտին-Էրդողան հանդիպումից հետո ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, թե երկու նախագահները հանձնարարել են մանրամասն ու շատ արագ մշակել գազային հանգույցի ստեղծման հարցը։

Էմմա Չոբանյան