Երևան է ժամանում ԵՄ դիտորդների առաջին խումբը. Տոյվո Կլաարը լուսանկար է հրապարակել

Լուրեր

16.09.2026 | 16:02
Խոսել եմ Հաջիևի հետ. Ալեն Սիմոնյանը` Գանձասարի միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:53
FIA-ն ներկայացրել է Ֆորմուլա-1-ի օրացույցը 2027-ին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 15:44
Դատախազությունը պահանջում է Ապարանի շուրջ 16 հա հողատարածքներ վերադարձնել համայնքին
16.09.2026 | 15:35
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին
16.09.2026 | 15:28
Մինսկն ազատ է արձակել 25 քաղբանտարկյալի․ ի պատասխան՝ ԱՄՆ-ն կչեղարկի բելառուսական 2 ընկերությունների դեմ պատժամիջոցները
16.09.2026 | 15:19
ՄԻՊ-ում քննարկվել են ազատությունից զրկված ծնողների՝ երեխաների հետ տեսակցությունների խնդիրները
16.09.2026 | 15:15
Արման Ծառուկյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 15:10
TRIPP-ի համաձայնագիրը չի հակասում Սահմանադրությանը // Օսիպյանի գործով դատաքննությունը սկսվել է․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 15:00
Վարսավիրանոցից են օգտվում, սրճարաններից. Ֆարմանյանը` 102-րդ ռազմաբազայի և իր նշած 15 հազար աշխատատեղի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:57
Արմավիրում տղամարդը ծեծել է մորը և դանակահարել նրան օգնության հասած անձին․ ՔԿ
16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
Բոլորը

Այսօր Երևան է ժամանում ԵՄ դիտորդների առաջին խումբը. այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրառում է արել Հարավային Կովկասի հարցերով ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը և լուսանկար հրապարակել։

«Այսօր ԵՄ դիտորդների առաջին խումբը ժամանում է Երևան։ Անդամ 27 երկրներն արագ են գործել՝ Հայաստանի Հանրապետության հարցմանը արձագանքելու համար։ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման նպատակն է լինելու վերահսկել իրավիճակը և աջակցել տեղում Հայաստան-Ադրբեջան սահմանային իրավիճակի կայունացմանը»,- գրել է Կլաարը։

Հիշեցնենք` սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու մասին համաձայնությունը ձեռք էր բերվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հոկտեմբերի 6-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման ժամանակ։ Հանդիպումից հետո տարածված հայտարարությունում ասվում է, որ Հայաստանն իր համաձայնությունն է տվել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության աշխատանքին, իսկ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ այնքանով, որքանով առնչություն կունենա: Առաքելությունը կարճաժամկետ է և կտևի առավելագույնը երկու ամիս: Նպատակը կլինի վստահության կառուցումը և զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը: