ԵԽԽՎ-ն բանաձև է պատրաստել ՌԴ-ում ռեժիմն ահաբեկչական ճանաչելու վերաբերյալ և առաջարկում է Ռուսաստանին հեռացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից

Լուրեր

03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 16:10
Բաքվի և Անկարայի միջև ճգնաժամ․ կարո՞ղ է Թուրքիան բացել Հայաստանի հետ սահմանը․ թուրքական ԶԼՄ-ի անդրադարձը
03.11.2026 | 15:59
Մարատ Հարությունյանը՝ ավանդական կարատեի աշխարհի փոխչեմպիոն
03.11.2026 | 15:51
Նեպալի Էվերեստ լեռան շրջանում երկու ուղղաթիռ է բախվել․ առնվազն մեկ մարդ զոհվել է, ևս երկուսը՝ վիրավորվել
03.11.2026 | 15:42
Պեսկովը հաստատել է Ուկրաինայի հարցով բանակցությունների օրն ու վայրը․ հայտնի է՝ ով կգլխավորի ռուսական պատվիրակությունը
03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) մշակել է ՌԴ իշխանություններին ահաբեկչական ռեժիմ ճանաչելու և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին երկրի անդամակցությունն անօրինական դարձնելու մասին բանաձևի տեքստը։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Վեհաժողովի այսօրվա նիստում քննարկվել է փաստաթղթի բովանդակությունը, բանավեճի ընթացքում տեքստում կատարվել է շուրջ 14 փոփոխություն։ Նիստն ընթացել է ուղիղ հեռարձակմամբ։

Փոփոխություններից մեկը ռուսական ռեժիմին վերաբերող ձևակերպման մասին է։ Առաջին տարբերակում ձևակերպումը եղել է «Ռուսաստանի Դաշնության ռեժիմը», փոփոխությունից հետո փաստաթղթում մնացել է «այս պահին իշխանության մեջ գտնվող ռուսական ռեժիմը» ձևակերպմամբ։

Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել հանդիպման մասնակիցների ճնշող մեծամասնությունը։ Դատելով փորձագետների մեկնաբանություններից՝ սա կարելի է համարել առաջին քայլը Ռուսաստանը որպես ահաբեկչությանն աջակցող երկիր ճանաչման ճանապարհին։

ԵԽԽՎ-ն նաև կոչ է արել ստեղծել միջազգային տրիբունալ՝ Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուսական հանցագործությունները և պատերազմի օրենքների ու սովորույթների խախտումները հետաքննելու համար։

ԵԽԽՎ պատգամավոր, լիտվացի քաղաքական գործիչ Էմանուելիս Զինգերիսը նաև կոչ է արել Վեհաժողովին անել հնարավոր ամեն ինչ՝ Ռուսաստանի տարածք բռնի ուժով տեղափոխված խաղաղ բնակիչներին Ուկրաինա վերադարձնելու համար։

Տաթև Ֆռանգյան