Իրանցի զինվորականներն Ուկրաինայի օկուպացված տարածքներում ռուսական զորքերին ուսուցանում են ԱԹՍ-ների շահագործումը․ ISW

Լուրեր

23.11.2026 | 20:49
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա
23.11.2026 | 20:47
Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը կմասնակցեն Տոկիոյի Գրան Պրիին
23.11.2026 | 20:33
Տաջիկստանը Պուտինի այցի օրը ՄԱԿ-ին ծանուցում է ներկայացրել Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին
23.11.2026 | 20:21
20։05-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում բուք է
23.11.2026 | 20:13
ՌԴ կառավարությունը սկսել է նախապատրաստվել Կալինինգրադի մարզի տրանսպորտային շրջափակմանը
23.11.2026 | 20:07
Ալեն Սիմոնյանը Լիտվայի նախագահի գլխավոր խորհրդականի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
23.11.2026 | 20:00
Ապահովագրավճարների 93%-ը հատուցվել է քաղաքացիներին, թեև՝ 88% գործակից էր նախատեսվել․ Հայկ Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:58
Պաշտոններից հետ են կանչվել Հայաստանի 6 դեսպաններ և ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարը
23.11.2026 | 19:45
Ով է «հարթում» TRIPP-ի ճանապարհը․ բռնագանձման ենթակա ընկերությունը մեկնարկեց աշխատանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 19:39
Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում
23.11.2026 | 19:25
Վրաստանի նախագահը համաներում է շնորհել 232 անձի․ ազատ են արձակվել հակակառավարական ցույցերի մասնակիցներ
23.11.2026 | 19:13
Հայտնի են 2027-ի ՏԻՄ ընտրությունների անցկացման օրերը
23.11.2026 | 19:00
Ջենսեն Հուանգը վերականգնվել է Nvidia ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնում
23.11.2026 | 18:52
Վարչապետն ընդունել է ԵՄ անդամ պետությունների դեսպաններին
23.11.2026 | 18:40
Մարալ Արթինը 7 խաղում 8 գոլ է խփել Սաուդյան Արաբիայում
Բոլորը

Ռուսական զորքերը, հնարավոր է, Ուկրաինայի օկուպացված տարածքներում տեղակայել են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ կապված իրանցի զինվորականների՝ «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքերի օգտագործման համար մարզվելու նպատակով։ Այս մասին ասվում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) հերթական զեկույցում։

Ըստ ազգային դիմադրության ուկրաինական կենտրոնի փորձագետների՝ ռուսական զորքերը Ղրիմի և Խերսոնի շրջան են բերել իրանցի հրահանգիչների։ Նրանց ստույգ թիվը հայտնի չէ:

Կենտրոնում նշել են, որ իրանցի հրահանգիչներն ուղղակիորեն վերահսկում են անօդաչու թռչող սարքերի արձակումը Ուկրաինայի քաղաքացիական օբյեկտների վրա, այդ թվում՝ Նիկոլաևի և Օդեսայի շրջաններում։

ISW-ն նշում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հավանաբար, իրանական անօդաչու թռչող սարքերի հիմնական օպերատորն է, ուստի իրանցի հրահանգիչները, ամենայն հավանականությամբ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի աշխատակիցներ են կամ փոխկապակցված անձինք։

Տաթև Ֆռանգյան