Ադրբեջանի ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողների. ՀՀ ՄԻՊ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն այսօր ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 83-րդ նիստի շրջանակներում Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի առցանց դիտարկման ընթացքում:

Պաշտպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Պաշտպանի հաստատության արձանագրումները։

Իր ելույթում Պաշտպանը անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորմանը՝ միտված կանանց օրակարգի առաջմղմանը:

Գրիգորյանը ներկայացրել է նաև սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժանությամբ իրականացրած պատերազմական հանցագործությունները՝ պայմանավորված ազգային և գենդերային ատելությամբ, և նշել, որ առավել մտահոգիչ են ադրբեջանցիների կողմից այդ հանցագործությունները պատկերող տեսանյութերի տարածումը սոցցանցերում։

Նշել է, որ այս սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողների։

Անդրադառնալով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումներին, առկա խնդիրներին և օրենսդրական բացերին՝ Պաշտպանը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով, ի թիվս այլնի.

ընդունել խտրականության արգելքի համապարփակ օրենսդրություն և սահմանել ինստիտուցիոնալ մեխանիզմներ,

վերանայել ՀՀ քրեական օրենսդրությունը՝ առանձին հանցակազմերով քրեականացնելով գենդերային բռնության բոլոր տեսակները, ներառյալ՝ հետամտումը, ինչպես նաև ընդլայնել բռնության զոհերի պաշտպանության ընթացակարգային երաշխիքները՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան,

հրապարակել միասնական, համապարփակ և համակարգային վիճակագրական տվյալներ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ,

ապահովել բավարար թվով ապաստարանների և պետության կողմից տրամադրվող ծառայությունների հասանելիությունը ՀՀ ամբողջ տարածքում, ներառյալ հաշմանդամություն ունեցող կանանց համար բավարար հասանելիություն,

ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ խթանելու կանանց քաղաքական և տնտեսական մասնակցությունը, ներդնելու գենդերազգայուն բյուջետավորման պրակտիկա, շարունակելու բարձրացնել գենդերային քվոտաները` հատուկ ուշադրություն դարձնելով իրավապահ մարմիններին,

մշակել աշխատավայրում սեռական ոտնձգությունների արձագանքման արդյունավետ օրենսդրություն,

ընդլայնել առողջապահական ծառայություններին կանանց հասանելիությունը առանց որևէ խտրականության՝ այդ թվում նաև բուժաշխատողների վերապատրաստման միջոցով,

տրամադրել թիրախավորված պետական աջակցություն, այդ թվում` հոգեկան առողջության պահպանման ոլորտում, տեղահանված կանանց և աղջիկներին:
Մարդու իրավունքների պաշտպանի Կոմիտեին ներկայացված հաղորդակցությունն անգլերենով հասանելի է հետևյալ հղումով: