Նախագահն ընդունել է Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի սաներին և ուսուցիչներին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս հայկական վարժարանի ավագ դպրոցի սաներին և ուսուցիչներին։ Հյուրերի թվում էր նաև Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահի գրասենյակի ներկայացուցիչ, համայնքային գործիչ Պայծառ Թոմասյանը. տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունը:

Հանդիպմանը վարժարանի սաները նշել են, որ ուխտագնացության են եկել հայրենիք, եղել են նաև Արցախում և կիսվել են իրենց տպավորություններով։ Նախագահը զրուցել է սփյուռքահայ աշակերտների հետ, լսել նրանց կարծիքն ու տեսակետները, պատասխանել տարբեր հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին հայրենիքի հզորացման ու զարգացմանը, սփյուռքի ներուժի ներգրավմանը և այլն։

Նախագահը վարժարանի սաներին հորդորել է մյուս տարի կրկին այցելել Հայաստան։ «Ձեզնից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ տուն ունի այստեղ։ Սա ձեր տունն է, և Հայաստանի նման լավ տուն աշխարհում չկա։ Դուք փայլուն երիտասարդներ եք, և հպարտ պետք է լինեք, որ հայ եք»,-ասել է նախագահ Արմեն Սարգսյանը։

Հանդիպման ավարտին Պայծառ Թոմասյանը ՀՀ նախագահին է փոխանցել Կալիֆորնիայի նահանգային սենատի նախագահի շնորհավորանքը՝ ավելացնելով, որ սփյուռքում կրթված սերունդը նույնպես պատրաստ է ծառայել հայրենիքին։

Նշենք, որ Լոս Անջելեսում 1969 թվականից գործող Ռոզ և Ալեք Փիլիպոս վարժարանում շուրջ 1000 աշակերտ է ուսանում։