Բրյուսովի համալսարանը դիմելու է ԿԳՄՍՆ՝ համալսարանների միավորման հարցը քննարկելու պահանջով

Լուրեր

01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

Վալերի  Բրյուսովի անվան պետական լեզվաբանական  համալսարանում դասադուլ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը կազմակերպված դասադուլի շրջանակում նշեց, որ հոկտեմբերի 11-ին են իմացել կառավարության որոշման նախագծի մասին, որով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտն ու Վալերի Բրյուսովի համալսարանը միավորվելու են Մանկավարժական համալսարանին:

«Մենք համալսարանի անունից պաշտոնապես դիմելու ենք ԿԳՄՍ նախարարին, հիմա աշխատակազմը ստորագրահավաք է իրականացնում: Դիմելու ենք նաև մեր հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի քննարկենք հարցը»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ հարցը իրենց հետ չի քննարկվել:

«Համալսարանը 90 տարվա պատմություն ունի և  իր ուրույն դիրքն ունի բարձրագույն կրթական համակարգում: Մենք չենք ցանկանում, որ մեր համալսարանը միավորվի որևէ այլ համալսարանի, որևէ սցենարով: Բոլորս այս հարցում միակարծիք ենք, և այս հարցը պետք է քննարկվի: Ես խնդրում եմ, որ ուսանողները 50 հոգի պատվիրակեն, ովքեր քննարկումը կվարեն նախարարության և կառավարության աշխատակիցների հետ: Դասախոսական աշխատակազմը ևս կմասնակցի այդ քննարկումներին»,-ասաց բուհի ռեկտորը:

ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել են, որ առաջիկայում հաղորդագրություն կտարածեն թեմայի հետ կապված: