Շիրակի մարզի մանկապարտեզներն ու դպրոցները կհամալրվեն սարքավորումներով

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ճապոնիայի կառավարությունը Մարդկային անվտանգության «Grassroots» ծրագրերի (GGP) շրջանակում հաստատել է «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագիծը»՝ 95.202 ԱՄՆ դոլարի չափով․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Ծրագրի նպատակն է աջակցել երեխաների համար ուսուցման և զարգացման դրական միջավայրի ստեղծմանը` տրամադրելով կրթական սարքավորումներ Շիրակի մարզի 5 դպրոցներին և 5 մանկապարտեզներին: Արդյունքում ծրագրից տարեկան կօգտվի շուրջ 3000 երեխա:

Այս կապակցությամբ ԿԳՄՍ նախարարությունում ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ֆուկուշիմա Մասանորին և «Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միության» նախագահ Արսեն Պապոյանը ստորագրել են «Շիրակի մարզի մանկապարտեզներին և դպրոցներին կրթական սարքավորումներով ապահովելու նախագծի» դրամաշնորհային պայմանագիրը:

Արարողությանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը` շարունակական աջակցության և ներդրած ջանքերի համար: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը, կարևորելով կրթության որակի բարելավումը, այժմ բարեփոխումների ակտիվ փուլում է և սահմանել է հստակ թիրախներ:

«Ճապոնիայի կառավարության այս նախաձեռնությունն աջակցում է ՀՀ կառավարության քաղաքականությանը՝ կրթական համակարգում ստեղծելու բարենպաստ պայմաններ, որի շահառուներն այս դեպքում Շիրակի մարզի մեր երեխաներն են»,- հավելել է Ժաննա Անդրեասյանը:

ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորին Ճապոնիայի կառավարության անունից վստահություն է հայտնել՝ նոր սերունդը մեծ ներուժ ունի, և նրա համար պետք է ստեղծվեն լավ պայմաններ. «Լիահույս ենք՝ այս ծրագիրը կնպաստի տարածաշրջանում կրթության որակի և երեխաների բարեկեցության բարելավմանը»:

Ծրագիրը կարևորել և աջակցության համար շնորհակալություն են հայտնել նաև «Դպրոցների ծնողական խորհուրդների ազգային միության» ներկայացուցիչները»,- ասված է հաղորդագրությունում։