«Պատկերավոր ասած՝ հանրությունն «արյուն» է պահանջում»․ քաղաքագետը՝ ԱԱԾ հակակոռուպցիոն ստուգումների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը Factor.am-ի հետ զրույցում, անդրադառնալով կոռուպցիոն վերջին բացահայտումներին և «Երևան սիթի»-ում  ԱԱԾ այսօրվա ստուգումներին, ասաց, որ կա հանրային պահանջ՝ կոռուպցիոն սխեմաները բացահայտելու։

«Պատկերավոր ասած՝ հանրությունն «արյուն» է պահանջում և որքան այդ բացահայտումները լինեն, այդքան քաղաքական ռեյտինգը կբարձրանա։ Եթե ընտրությունների նախօրին լուրջ դեմքեր բացահայտվեն, Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեյտինգը 90 տոկոսից էլ կանցնի»,- տեսակետ հայտնեց Դանիելյանը՝ հավելելով, որ այսօրվա կառավարությունը հիմնականում անձնավորված է։

Քաղաքագետը չի բացառում նաև, որ արտահերթ ընտրությունների կարիք չլինի։ «Որովհետև, ինչպես գեներալ Սեյրան Սարոյանն էր ասում, ինչպես ցանկանան, կոճակները կսեղմեն։ Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանին սրանից ավելի խելոք խորհրդարան դժվար է գտնել»,- ասաց քաղաքագետը։

Ստեփան Դանիելյանի խոսքով՝ գործող կուսակցությունները չեն համապատասխանում նոր Հայաստանին։ «Դրանց մեծ մասը՝ ՀՀԿ-ն, Ծառուկյանի կուսակցությունը, ըստ ներքին տեսակետների, մեծավմասամբ ծրարներով գումարներ են ստանում։ Ով որ գումարը տալիս է, նրան էլ ենթարկվում են։ Այսինքն, դրանք հասարակական-քաղաքական կառույցներ չեն ոչ իրենց արժեհամակարգով, ոչ կառուցվածքով»,- նշեց Դանիելյանը՝ հավելելով, որ  տեսականորեն, երևի պետք է լինի կուսակցությունների մասին այնպիսի օրենք, որը թույլ չտա, որ նման կուսակցությունները գրանցվեն։

«Գուցե Դաշնակցությունը նույնպես որոշակի ծրարներ է ստանում։ Ստվերային համակարգը, որը հիմա փորձ է արվում ապամոնտաժել, ունի իր քաղաքական տանիքը։ Դրանք ստվերային որոշումներով, ստվերային աշխատավարձերով նույնպես ստվերային կառույցներ են»,- ասաց քաղաքագետը։ Ըստ նրա՝ սա ֆունդամենտալ հարց է։ «Կայուն են այն երկրները, որոնք ձևավորւմ են այնպիսի քաղական համակարգ, որը քաղաքական կայունություն է ունենում։ եթե կուսակցությունները փոխվում են, երկիրը ցնցումների չի գնում»,- շեշտեց Դանիելյանը։

Ուստի, ըստ նրա, նոր Ընտրական օրենսգրքում «պետք է շատ լուրջ պահանջներ լինեն»։     

Մանրամասները դիտեք Ստեփան Դանիելյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

 

Մարինե Խառատյան