Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու պատվիրակներին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Արևելքի ասորական եկեղեցու կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելին: Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելքի ասորական եկեղեցու Սիրիայի, Իրանի, Հայաստանի ու Վրաստանի թեմերի առաջնորդները և ՀՀ վարչապետի խորհրդական Արսեն Միխայլովը. տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով հյուրերին նախագահ Խաչատուրյանը մասնավորապես նշել է.

«Ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու համար: Մեր նորանկախ պետության կերտման գործում ասորիներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել, կիսել են բոլոր դժվարությունները, որոնք կան Հայաստանի Հանրապետությունում, ես համոզված եմ, որ հետագայում էլ մեր բարեկամական, եղբայրական հարաբերությունները շարունակվելու են»:

Կաթողիկոս-պատրիարք Ն.Ս.Օ. Մար Ավա Գ Ռուվելը շնորհակալություն հայտնելով նախագահին ընդունելության համար, նշել է, որ այս այցը կծառայի հայ և ասորի ժողովուրդների բարեկամությանը և ձեռքբերում կլինի ոչ միայն ասորական համայնքի, այլև հայերի համար: Հովվապետը շեշտել է, որ տեղյակ են Հայաստանում և տարածաշրջանում տիրող իրավիճակին և աղոթում են, որպեսզի հայ ժողովուրդն ստանա արդարացի և արժանապատիվ խաղաղություն:

Հանդիպման ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հյուրերի խնդրանքով ներկայացրել է տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղության հաստատման առկա հնարավորություններն ու խոչընդոտները, շեշտել, որ անկախ առաջացած խնդիրներից՝ Հայաստանը հաստատակամ է խաղաղության հասնելու իր դիրքորոշման մեջ:

Կաթողիկոս-պատրիարքը շեշտել է, որ ինքն անձամբ և ողջ ասորական համայնքն աղոթում են խաղաղության համար, քանի որ վստահ են Հայաստանն ասորիների անվտանգ հայրենիքն է: Հայաստանում իրենք հնարավորություն ունեն պահպանել իրենց ազգային ինքնությունը, լեզուն և մշակույթը, և դա նրանք պատրաստ են պաշտպանել, ինչպես արեցին 44-օրյա պատերազմի ժամանակ, որի ընթացքում ասորական համայնքը նույնպես զոհեր ունեցավ:

Հանդիպման ավարտին երկկողմ պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս շարունակել համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։