Հայաստանը չի մասնակցի Բաքվում կայանալիք ԱՊՀ երկրների ԳՇ պետերի կոմիտեի նիստին․ ՊՆ խոսնակ
Քաղաքականություն
11.10.2022 | 19:00Բաքվում հոկտեմբերի 12-ին տեղի է ունենալու ԱՊՀ անդամ երկրների Գլխավոր շտաբի պետերի կոմիտեի հերթական նիստը։ Հայաստանը, սակայն, չի մասնակցի այդ նիստին։ Factor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
Նշենք, որ նիստին մասնակցելու են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի ԳՇ պետերը, ՌԴ ԳՇ պետի տեղակալը և Ռուսաստանում Տաջիկստանի ռազմական կցորդը։
Նիստը նախագահելու է Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։