Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում. Արման Եղոյանը հանդիպել է ֆրանսիացի պատգամավոր Սեբաստիեն Դըլոգյուին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆրանսիա-Հայաստան հարաբերություններն առանձնաշնորհյալ են. Ֆրանսիան Հայաստանի համար ունի անկյունաքարային դերակատարում: Ոգեւորող է, որ Ֆրանսիայի խորհրդարանի մեծությամբ երկրորդ խմբակցության ներկայացուցիչը Հայաստանում է եւ նման հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի առջեւ ծառացած խնդիրների նկատմամբ:

Այս մասին ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սեբաստիեն Դըլոգյուի հետ հանդիպման ընթացքում. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

«Արման Եղոյանն ընդգծել է Ֆրանսիայի առանցքային դերը Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի կասեցման եւ դրա հետեւանքների հաղթահարման ուղղությամբ իրականացվող աշխատանքներում:

Հանձնաժողովի նախագահը, հանգամանորեն ներկայացնելով ստեղծված իրավիճակը, կարեւորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ եւ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորը բարձր է գնահատել երկու պետությունների միջեւ ձեւավորված հարաբերությունները:

Արձանագրելով, որ հատկապես վերջին շրջանում Հայաստանն առերեսվել է բազում բարդ մարտահրավերների՝ Սեբաստիեն Դըլոգյուն ասել է, որ Հայաստանում է, որպեսզի տեղում ծանոթանա իրավիճակին:

Արման Եղոյանը նշել է, որ փոխայցելությունների դինամիկան կնպաստի հայ-ֆրանսիական փոխգործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը՝ ընդգծելով նաեւ միջխորհրդարանական սերտ շփումների անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։