Ռուսաստանը հոկտեմբերի 10-ին զանգվածային հրետակոծությունների վրա առնվազն 400 մլն դոլար է ծախսել․ Forbes

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Forbes-ի ուկրաինական ծառայությունը հաշվարկել է, թե որքան է արժեցել Ռուսաստանի բյուջեին հոկտեմբերի 10-ին ուկրաինական քաղաքների վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակումը։ Հրատարակության տվյալներով՝ գնդակոծությունն արժեցել է 400-700 միլիոն դոլար։

Վկայակոչելով պաշտոնական հայտարարությունները՝ պարբերականը տեղեկացնում է, որ Ուկրաինայի տարածքով արձակվել է 84 թևավոր հրթիռ, հարձակմանը մասնակցել է նաև 24 անօդաչու թռչող սարք, գրում է Meduza-ն։

Արձակված հրթիռների արժեքը, նշում է Forbes-ը, գնահատվում է լայն տիրույթում, քանի որ յուրաքանչյուր տեսակի հրթիռների ճշգրիտ թիվը հայտնի չէ։ Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակվել են Х-101, Х-555, «Կալիբր», «Իսկանդեր», «Տորնադո-Ս» և С-300 հրթիռներ։

Արժեքը հաշվարկելու համար Forbes-ն օգտագործել է հետևյալ ցուցանիշները․ Х-101 հրթիռի արժեքը 13 միլիոն դոլար է, «Կալիբր»-ինը՝ 6.5 միլիոն դոլար, «Իսկանդեր»-ինը՝ 3 միլիոն դոլար, «Օնիքս»-ինը՝ 1.25 միլիոն դոլար, « Х-22»-ինը՝ 1 միլիոն դոլար և «Տոչկա-Ու»-ինը՝ 300 հազար դոլար։

Հոկտեմբերի 10-ին արձակված բոլոր անօդաչու սարքերի ընդհանուր արժեքը մի քանի միլիոն դոլար է։

Տաթև Ֆռանգյան