Ինչո՞ւ Փաշինյանը Պրահայից մեկնեց Պուտինի հետ հանդիպման․ բռնապետության և ժողովրդավարության միջև. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը նախորդ շաբաթվա վերջին Պրահայում Էրդողանի և Ալիևի հետ հանդիպումներից անմիջապես հետո մեկնեց Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Ի տարբերություն Չեխիա այցի՝ ռուսաստանյան այցի լուսաբանման հարցում Կառավարության տեղեկատվության վարչությունն անհամեմատ պասիվ էր։ Հայկական կողմի պաշտոնական հաղորդագրությունում միայն նշվում է, որ Սանկտ Պետերբուրգում քննարկվել են շաբաթ օրը Աստանայում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի օրակարգային հարցերն ու թեմաները:

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցել Սամարղանդում սեպտեմպերի 15-16-ն անցկացված Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, որին ներկա էին Վլադիմիր Պուտինը, Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները։ Նախորդ շաբաթ վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը գրել էր, որ այս երեք պետությունների շահերը համընկնում են ՀՀ սուվերեն տարածքով Ադրբեջանին «միջանցք» տրամադրելու հարցում։ Եթե Փաշինյանը նախորդ ամիս Սամարղանդի միջոցառմանը չէր մասնակցել՝ այդպիսով վերաբերմունք արտահայտելով ռուս-թուրքական պլաններին, քանի որ այդ ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը ներխուժել էր ՀՀ սուվերեն տարածք, ապա հարց է առաջանում, թե հիմա ինչո՞ւ էր մեկնել ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Ռուսաստանի միջնորդությամբ ստեղծված կառույցներում՝ ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում, ԵՏՄ-ում խորը ճգնաժամ է, և Պրահային հաջորդած Սանկտ Պետերբուրգի հանդիպմանը չպետք է կարևորություն տալ, քանի որ այն Պուտինն այլ նպատակներով է կազմակերպել։ Քաղաքագետը, միաժամանակ, նշում է՝ հայկական կողմը 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կանգնած է մի շարք խնդիրների առջև, որոնք առնչվում են արցախցիների անվտանգությանը, սահմանազատմանը և ճանապարհների բացմանը, իսկ այս հարցերում ՌԴ-ն դերակատարներից մեկն է։ Ըստ Սաֆարյանի՝ Պուտինի կազմակերպած միջոցառումներին մասնակցությունը բացասական հետևանքներ կարող է ունենալ։

ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովը համընկել էր Վլադիմիր Պուտինի ծննդյան 70-ամյակի հետ։ Ուկրաինայում ռազմական ագրեսիա սանձազերծած Պուտինին Նիկոլ Փաշինյանն իր շնորհավորական ուղերձում ներկայացնում է իբրև պետական և քաղաքական գործչի, որի հարուստ փորձն ուղղված է ռուսաստանյան պետականության ամրապնդմանը, երկրի տնտեսական զարգացմանը և Ռուսաստանի ժողովրդի բարեկեցության բարելավմանը: Չնայած Նիկոլ Փաշինյանն ինքն անձամբ է քննադատում ՌԴ-ին ՀԱՊԿ-ի ու երկկողմ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու, իսկ պատերազմից հետո վճարված գումարի դիմաց ՀՀ-ին զինամթերք չվաճառելու հարցում, այնուհանդերձ, իր ուղերձում շեշտում է, որ Հայաստանում բարձր են գնահատում Պուտինի ջանքերը՝ ուղղված Հայաստանի և հայ ժողովրդի շահերին վերաբերող հարցերին։

Նիկոլ Փաշինյան Ռուսաստան էր մեկնել Մակրոնի, Միշելի, Ալիևի հետ քառակողմ, իսկ Էրդողանի հետ՝ երկկողմ հանդիպումների մանրամասները Պուտինին հայտնելու համար․ այսօր ԱԺ-ում նման կարծիք հայտնեց նախկին ՔՊ-ական, այժմ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Փաշինյանի թիմակիցները հակադարձում են՝ այցը Սանկտ Պետերբուրգ նախապես էր ծրագրված, ուստի ենթատեքստեր փնտրել պետք չէ։ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, անդրադառնալով ՌԴ-ի կողմից երկկողմ պարտավորությունները չկատարելու ֆոնին Պուտինի ջանքերին ուղղված Փաշինյանի վերամբարձ խոսքերին, ասաց․

Մինչ քննարկվում է Փաշինյանի՝ ժողովրդավարությանը նվիրված միջոցառումից բռնապետների հետ հանդիպման գնալը, Ստեփանակերտում և Երևանում հայտնվեց Պուտինի մեծ լուսանկարը՝ ծննդյան առիթով շնորհավորանքով։ Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ նման միջոցառումները կազմակերպվում են փոքր խմբերի կողմից և չեն տալիս Կրեմլի համար ցանկալի արդյունքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան