Ռուսական հրթիռներ են ընկել Կիևի վրա, չլուսաբանե՞նք․ իմպերիան թելադրում է նախկին գաղութին․ Արամ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor TV-ն օրերս պաշտոնական գրություն է ստացել «Ռոսկոմնադզոր»-ից՝ ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայությունից, որով ՌԴ իշխանությունները պահանջել են Factor TV-ից՝ հեռացնել ուկրաինական Բուչայի արյունալի դեպքերի հետ կապված ԵՄ-ի դատապարտման տեքստը։ Factor TV-ն չի պատրաստվում այս պահանջը կատարել, քանի որ անկախ ՀՀ-ի վրա չեն կարող ՌԴ օրենքները տարածվել, և ոչ ոք չի կարող լռեցնել լրատվամիջոցին՝ ներկայացնելու ճշմարտությունը, այդ թվում՝ ուկրաինական պատերազմի մասին։

Տարիներ առաջ «Ռոսկոմնադզոր»-ից Սոչիում ապրող հայ գործարարի մասին հրապարակումների հեռացման պահանջ է ստացել նաև «Առավոտ» օրաթերթից, որը մեկ-երկու ամիս արգելափակվել է ՌԴ-ում, սակայն ՀՀ պետական մարմինների միջամտության շնորհիվ վերականգնվել է հասանելիությունը ռուսական մեդիատիրույթում։ Ինչո՞վ պայմանավորել այլ երկրի՝ ՌԴ-ի կողմից Հայաստանում գործող լրատվամիջոցներին նյութերի հեռացման պահանջների ներկայացումը։

«Դա կարելի է պայմանավորել իմպերիայի հավակնություններով և իմպերիայի թելադրանքով նախկին գաղութների նկատմամբ։ Ես չեմ կարծում, որ նրանք նույն պահանջով դիմել են The New York Times-ին կամ Figaro-ին։ Դա կայսերական մտածողության ռեցիդիվ է։ Հիմա դժվար է բողոքարկել, որովհետև պատերազմ է՝ ամբողջ աշխարհը նրանցից շուռ է եկել, նրանք հիմա ավելի համառ կլինեն իրենց պահանջներով»,- ասաց Արամ Աբրահամյանը։

Ըստ նրա՝ անկախ և ազատ լրատվամիջոցին հնարավոր չէ արգելել լուսաբանել այնպիսի գլոբալ նշանակության իրադարձություն, ինչպիսին պատերազմն է․ «Այսօր ռուսական հրթիռները հարվածներ են հասցրել Ուկրաինայի մայրաքաղաքին՝ 70-ից ավելի հրթիռ է արձակվել։ Ինչ է՝ մենք կամ դուք չպիտի՞ լուսաբանենք դա։ Մենք չպիտի՞ ասենք, որ հրթիռն ընկել է մանկական խաղահրապարակի վրա։ Անհեթեթություն է»։

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիրը կարծում է, որ Factor TV-ին պաշտոնական գրությամբ հրապարակման հեռացման պահանջ դնելը մեկ առանձին դեպք չէ, այլ արտացոլում է ՌԴ-ի լրատվադաշտում առկա իրողությունը։ Նա նշում է, որ ՌԴ-ում արգելափակված են բացարձակապես բոլոր լրատվամիջոցները, որոնք պատերազմը լուսաբանում են ոչ այնպես, ինչպես պաշտոնական Կրեմլն է հրահանգում։ «Նովայա գազետա», «Դոժդ», «Էխո Մոսկվի» լրատվամիջոցները, որ ինչ-որ հրաշքով գործում էին Պուտինի ժամանակ՝ պատերազմից առաջ, երբ սկսեցին պատերազմն անվանել պատերազմ, նրանց բոլորին վտարեցին ռուսական մեդիատարածքից։

«Նույնիսկ չի կարելի ՌԴ-ում «պատերազմ» բառն արտասանել, այլ պետք է ասել «հատուկ ռազմական օպերացիա»։ Այդ լրատվամիջոցների մեծ մասը հիմա աշխատում է ռուսական մեդիատարածքից դուրս։ Իհարկե, նրանք յութուբյան ալիքներով կամ այլ միջոցներով կարողանում են հասցնել իրենց տեսակետը և տեղեկատվությունը, բայց բոլոր դեպքերում՝ ՌԴ-ի տարածքում դա խստիվ արգելված է և հնարավոր է միայն փառաբանել այն, ինչ անում է ռուսական բանակը և Կրեմլը Ուկրաինայում»,- ասաց Արամ Աբրահամյանը։

Նա կարծում է, որ սա միայն լրատվական հարթության հարց չէ, այլ նաև քաղաքական, ըստ այդմ՝ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պետք է վերափոխվեն՝ նման լինելով Անգլիայի և Ֆրանսիայի հարաբերություններին՝ ինչպես երկու ինքնիշխան պետությունների շփումն է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան