«Դուրս ՀԱՊԿ-ից» շարժման քննարկումը Գյումրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այսօր Գյումրու 102-րդ ռազմաբազայի դիմաց տեղի է ունեցել լուռ բողոքի ակցիա՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով։ Հորդառատ անձրևի տակ տեղի ունեցող ակցիան ուղեկցվել է «ՀԱՊԿ-ում վտանգավոր է», «Կա՛մ Հայաստան, կա՛մ ՀԱՊԿ» և նմանատիպ կարգախոսներով։

Բողոքի ակցիայից հետո «Դուրս ՀԱԿՊ-ից» նախաձեռնության անդամները մամուլի ասուլիս են տվել «Գյումրու երկխոսության մեդիա ակումբում»։ «Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ Թեհիմնե Ենոքյանն ասել է, որ Հայաստանում առաջին անգամ են նման ձևաչափով հանդես գալիս։ Ըստ նրա՝ ատելության, գաղջ մթնոլորտն այնքան շատ է, որ մարդիկ դժվարանում են անգամ իրար հետ խոսել հայերենով և հասկանալ իրար։

«Այս նախաձեռնությանը միանալու համար շատ բան պետք չէ, ուղղակի ձեր խղճի առաջ քննություն հանձնեք և պատասխանեք մի պարզ հարցի՝ դուք ուզո՞ւմ եք, որ Հայաստանը լինի ազատ, անկախ, ինքնիշխան, ժողովրդավար, թե ոչ։ Եվ այս նախաձեռնությունը որևէ մեկի շահը չի սպասարկում, բացի Հայաստանի Հանրապետության շահից»,- ասել է Թեհմինե Ենոքյանը։

«Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն էլ հավելել է, որ նախաձեռնությունը որևէ մեկի կողմից չի ֆինանսավորվում, ոչ էլ նման ակնկալիք ունեն, որևէ մեկի փողի կարիքը չունեն, ոչ էլ այդպիսի խնդիր են դրել իրենց առջև։

Արման Բաբաջայանն ասուլիսի ընթացքում խոսել է ՀԱՊԿ-ում գտնվելու ռիսկերի մասին։

«Այստեղ շատ կարևոր է, որ համապատասխան կառույցները, պետությունը, իշխանությունն այդ գույքագրումը կատարի՝ սպառնալիքն ավելի շա՞տ է մեր մնալու դեպքում, թե դուրս գալու դեպքում, որովհետև իրականում ինչ առաքելություն և ինչ գործառույթներ ունի ՀԱՊԿ-ն այն իրավիճակում, որում մենք հայտնվել ենք հատկապես 2021 թվականի մայիսի 12-ի և օրինակ՝ սեպտեմբերի լույս 13-ի իրադարձությունների բերմամբ և որն է եղել ՀԱՊԿ-ի արձագանքը, երբ ուղղակի թիրախ է եղել մեր հակառորդների համար մեր սահմանը։

Ըստ էության՝ մենք ունենք ներխուժման փաստ մեր ինքնիշխան տարածք։ ՀԱՊԿ անդամներից և ոչ մեկը հանդես չի եկել դատապարտող հայտարարությամբ։ Ավելին, ըստ էության, նրանք կասկածի տակ են դրել Հայաստանի ամբողջականությունը՝ հայտարարելով, որ այդ միջադեպերը կապ ունեն սահմանզատման և սահմանգծման իրավիճակի հետ՝ արդարացնելով Ադրբեջանի ագրեսիան։

Նրանից և որևէ մեկը, Ռուսաստանից սկսած՝ ցավակցական գեթ մեկ խոսք չեն ուղղել քաղաքացիական անձանց, զոհերի, քաղաքական ենթակառուցվածքները թիրախավորելուն՝ հիվանդնոցներ, շտապօգնության մեքենաներ, եկեղեցի, մատուռ, դպրոց, այս իրողությունները չեն կարող մեզ համար այդ ռիսկերը գնահատելու գործընթացում էական նշանակություն չունենալ։

Հետևաբար, ես կարծում եմ՝ եթե մեկ շաբաթ առաջ, մեկ ամիս առաջ կամ երեք ամիս առաջ նույնիսկ կարող էինք մտածել ՀԱՊԿ-ը գեթ մի կառույց է , մենք էլ մեր անդամակցությունը կարող ենք ժամանակի ընթացքում տեսնել՝ ինչ պիտի լինի, կարծում եմ եկել է մի պահ, երբ այլևս ՀԱՊԿ-ում գտնվելը ուղղակի սպառնալիք է Հայաստանի համար»,- ասել է Բաբաջանյանը։

Ըստ բանախոսի՝ եթե մենք իսկապես անկեղծ ենք մեր հայտարարության հետ, որ մեր ձեռքի տակ գտնվող բոլոր գործիքներով պիտի պաշտպանենք մեր երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունն ու տարածքային ամբողջականությունը, ՀԱՊԿ-ում մեր գտնվելն ուղղակի բացառում է այդպիսի հանձնառությունը։

«ՀԱՊԿ-ը նրա համար է, որ մեր թևերը կապեն, գցեն թուրքերի, ադրբեջանցիների և ռուսների առջև իրենց ոտերի տակ ևայդ երեքով միասին մտածեն, թե ոնց են ջախջախելու, ոչնչացնելու Հայաստանի պետականությունը»,- ասել է Արման Բաբաջանյանը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանն էլ ասել է․ «Մենք հիմա ՀԱԿՊ-ի, որից դուրս գալու պահանջով ենք եկել բոլորս, նախագահողն ենք, և վարչապետ Փաշինյանը վերջերս ինքնահեգնանքով ակնարկեց, որ շատ բարդ վիճակում եմ, որովհետևՀԱՊԿ-ի նախագահող լինելով հանդերձ՝ ես պիտի բացատրեմ ինքս ինձ՝ որպես Հայաստանի վարաչպետի, թե ինչու ՀԱՊԿ-ը չի օգնել Հայաստանին։

ՀԱՊԿ-ն իրականում մականուն է, իրականում խոսքը գնում է ոչ թե ՀԱՊԿ-ից դուրս գալու, այլ Ռուսաստանը Հայաստանից դուրս բերելու, որովհետև 102-րդ բազան դա ՀԱՊԿ-ը չէ, դա ռուսական զորքն է։ Նրանց դուրս բերելու խնդիրն ենք փորձում լուծել»։

Արմիկ Մովսիսյան