Անդրանիկ Քոչարյանը Չեխիայի ԱԳՆ պատվիրակին ներկայացրել է ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մանրամասները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հոկտեմբերի 6-ին ընդունել է Չեխիայի ԱԳ նախարարության Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Ողջունելով հյուրերին՝ Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։

Անդրադառնալով միջխորհրդարանական հարաբերություններին՝ հանձնաժողովի նախագահը կարևորել է երկու խորհրդարանների միջև համագործակցության խորացումը, գոհունակություն հայտնելով խորհրդարանական բարեկամական խմբերի միջև ակտիվ փոխայցերի վերաբերյալ։

Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձման հարցին՝ ակնկալելով միջազգային հանրության՝ այդ թվում Չեխիայի աջակցությունը։ Նա երախտագիտություն է հայտնել Չեխիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձևերի ընդունման կապակցությամբ։

Անդրանիկ Քոչարյանը նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը։ Նա տեղեկացրել է, որ 2022թ․ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է գործել հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով և շնորհիվ միջազգային հանրության հասցեական արձագանքի և ջանքերի՝ հնարավոր է եղել հաստատել փխրուն հրադադար։

Չեխիայի ԱԳ նախարարության Անվտանգային քաղաքականության վարչության պետ Իվան Պոչուխը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար։ Նա նույնպես կարևորել է երկկողմ հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը։

Չեխիան, որպես Եվրոպական միության Խորհրդի նախագահությունը ստանձնած երկիր, իր աջակցությունն է հայտնում Հայաստանին, նշել է Իվան Պոչուխը: