Ալիևը նոր պատերազմի կգնա՞՝ խախտելու ՀՀ կարմիր գծերը, թե՞ կկատարի խաղաղության գնալու խոստումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Բոլորը

Համաձայնություն՝ երկու հարցի, անհամաձայնության՝ մեկ կետի շուրջ։ Պրահայում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն ավարտվեց արդյունքների այսպիսի հաշվով։ Ըստ հինգշաբթի ուշ երեկոյան ՀՀ Կառավարության հրապարակած հայտարարության՝ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատում են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որոնցով երկու կողմն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:

Հայաստանը համաձայնվել է խրախուսել ԵՄ-ի քաղաքացիական առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով տեղակայումը։ Ադրբեջանը համաձայնել է համագործակցել նշյալ առաքելության հետ՝ այնքանով, որքանով առնչություն կունենա:

Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերից՝ երկու ամիս ժամկետով։ Դրա նպատակը կլինի վստահության կառուցումը և իր զեկույցների միջոցով սահմանային հանձնաժողովներին աջակցելը։ Սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի համար հիմք կհանդիսանա Ալմա-Աթայի հռչակագրով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը։ Այդ հանձնաժողովները կհանդիպեն Բրյուսելում հոկտեմբերին։

Եվ կարևոր մեկ անհամաձայնության մասին․ Նիկոլ Փաշինյանը Թվիթերում հայտնել է, որ Պրահայում Ադրբեջանը դրական պատասխան չի տվել տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման՝ Հայաստանի առաջարկին։ Միաժամանակ, Փաշինյանը հաստատել է Հայաստանի առաջարկը՝ բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ․ «Հայաստանը պատրաստ է բոլոր տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` հարգելով մեր ինքնիշխանությունը և օրենսդրությունը»։

Մինչդեռ Պրահայից հետո Ալիևը, թեև «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը չի օգտագործել, բայց պնդել է՝ Հայաստանը չի ուզում ինքնակամ տալ ավտոճանապարհ դեպի Նախիջևան։ Եվ մեղադրել է ստանձնած պարտավորությունները խախտելու մեջ՝ հղում անելով նոյեմբերի 9-ի փաստաթղթին։

Ինչպիսի՞ն են Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքները և ի՞նչ է սպասվում առաջիկայում։ Factor TV-ի եթերում հրավիրված քննարկմանը մասնակցում են քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը, միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը, «Ազատ Հայաստան» նախաձեռնության ղեկավար Էդգար Առաքելյանը, ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։