Հանցավոր անգործության մասին խոստովանություն էր․ վարչապետը հայտարարեց՝ չի կարողացել զենքի մատակարարում ապահովել․ Տաթևիկ Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի հետ

-Տիկի՛ն Հայրապետյան, Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում՝ Փաշինյան-Մակրոն-Միշել-Ալիև։ Կարևոր որոշում է կայացվել՝ Եվրամիության առաքելություն կտեղակայվի սահմանին։ Այն պետք է զեկույցների միջոցով նպաստի սահմանային հանձնաժողովների գործունեությանը։ Ադրբեջանը նախկինում հրաժարվել էր եվրոպական կողմի այս նախաձեռնությունից։ Ժոզեպ Բորելն էր այդ մասին հայտարարել։ Ձեր կարծիքով, հիմա ի՞նչ փոխվեց, որ Ալիևը համաձայնեց գնալ դրան։

-Նախ՝ շեշտենք, որ սա ընդամենը քաղաքացիական խումբ է, որը երկու ամսով առաքելություն է իրականացնելու և խորհրդատվական բնույթ ունի։ Այսինքն՝ խոսքը ոչ թե անվտանգային կամ մոնիթորինգային մեխանիզմների մասին է, այլ, իմ դիտարկմամբ, ավելի իրավիճակը հասկանալու, ըստ այդմ՝ ինչ-որ խորհրդատվական կարծիք ներկայացնելու, որը պարտադրանքի ուժ չունի։ Ինչ վերաբերում է Ալիևի համաձայնել-չհամաձայնելուն, ապա նախ նշեմ, որ վերջին հարձակումից հետո, որը տեղի ունեցավ օգոստոսի 31-ին Շառլ Միշելի միջնորդությամբ հանդիպումից երկու շաբաթ անց, միջազգային արձագանքը, որոշակի հասցեական կոչերը, ամեն դեպքում, իրենց դերակատարումն ունեցան, և Ալիևը հասկացավ, որ այս պահին ավելի լավ է՝ պահպանել հրադադարը, ինչ-որ մանր բաների փորձել համաձայնել, թվացյալ կարևոր, բայց իրականում՝ ոչ այդ նշանակությունը ունեցող։ Օրինակ՝ մի հանգամանք նշեմ, կհիշեք՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից հետո այդ մեծ աղմուկի ֆոնին Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում խոսվում էր մոնիթորինգային մեխանիզմների տեղակայման մասին, որն այդպես էլ չիրագործվեց։ Իսկ սա շատ ավելի թույլ բնույթ ունի։ Ուզում եմ ասել՝ պետք է չմտածենք, թե դրանով Ադրբեջանը կանգ է առնում այս իրավիճակում, որովհետև ամեն անգամ, երբ նման բան է տեղի ունենում, մենք ասում ենք՝ վերջ, Ադրբեջանին զսպում են։ Ադրբեջանը չի զսպվում, այլ ժամանակ է շահում։ Երկարաժամկետ առումով Ադրբեջանն իր պլաններից չի հրաժարվում։

-Իսկապես, խորհրդատվական բնույթ է կրելու առաքելության զեկույցը, այն կարճաժամկետ է, բայց կարո՞ղ ենք ակնկալել, որ այն կերկարաձգվի և ավելի լայն լիազորություններ կունենա։

-Չեմ կարող ասել՝ ինչ խոսակցություն է եղել դրա գործունեության շարունակության հետ կապված։ Կրկին՝ այստեղ խնդիրն այն է, որ ոչ թե զինված ուժեր, քաղաքացիական բնակչությանը պաշտպանողներ են տեղակայվում, այլ ընդամենը խումբ է գալիս, որը հետազոտություն է անելու և կարծիք է ներկայացնելու։ Դա, բնականաբար, դրական է, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ի վերջո՝ կնշեն, թե այդ քաղաքացիական բնակչությունն ինչպես է տուժում, ինչ հարձակումների է ենթարկվում։ Եթե այդ ամենն օբյեկտիվ արվի, բնականաբար, մեզ օգուտ է տալու։ Բայց, դրան զուգահեռ, կա այլ գործընթաց, որը մենք հաշվի չենք առնում։

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Արևմուտքը հասցեական հայտարարություններից, կոշտ քննադատությունից, զորքերի հետքաշման պահանջից հետո այլ քայլերի չի դիմում։ Պատժամիջոցների անհրաժեշտություն չկա՞։ Եվ եթե դրանք սահմանվեն, կարո՞ղ են զսպել Ալիևին։

-Պատժամիջոցները, իհարկե, կարող են որոշակիորեն զսպել Ալիևին, բայց մեր «տնային աշխատանքն» է այստեղ կարևոր։ Ես կարծում եմ, որ առաջին հերթին պետք է հարցադրում անել՝ ի՞նչ ենք մենք արել, ամեն ինչ ճիշտ ենք արել, թե՝ ոչ, որ այս հանգրվանին ենք հասել, որ ուրախանում ենք՝ մի խումբ եվրոպացիներ գալիս են Հայաստանի սահմանին ինչ-որ խորհրդատվություն ներկայացնելու։ Ի վերջո, 2021 թվականին իշխող ուժը եկավ իշխանության՝ խոսելով ինքնորոշման իրավունքի մասին, կոնկրետ Արցախի մասով եմ ասում։ Դրանից հետո՝ 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենք նշաձող են իջեցնում՝ Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա ապահովելու համար։ Վերջերս էլ՝ մինչև Պրահա մեկնելը, հայտարարեց, իհարկե՝ ստի վրա հիմնված, թե իբրև նախկիններն արդեն Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս՝ այդպես էլ չպատասխանելով, որ եթե բոլորը ճանաչել էին, Ադրբեջանն ինչո՞ւ չէր համաձայնվում։ Ուզում եմ ասել՝ աբսուրդի ենք հասնում։ Այսինքն՝ հետքայլեր ենք արել Արցախի մասով։ Իսկ ի՞նչ ենք շահել ի պատասխան․ ագրեսիաներ Արցախի նկատմամբ, ագրեսիա ՀՀ սահմանին։ Ուզում եմ ասել, որ երբ մենք բանակցություններում անընդհատ ասում ենք՝ հետ քայլենք, կոնկրետ Արցախի մասով եմ ասում, ոչ միայն խաղաղություն չենք ստանում, այլև նոր պատերազմ ենք ստանում։ Այսինքն՝ այս ամբողջ տրամաբանությունը չի աշխատում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Թամարա Հակոբյան