ՀՀ ԳԱԱ-ում արված հետազոտությունը մեծ հետաքրքրության է արժանացել արտասահմանյան գիտնակաների կողմից

Լուրեր

02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
Բոլորը

ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում առաջին անգամ սենյակային ջերմաստիճանում գրանցվել են ալկալիական մետաղի գոլորշի պարունակող նանոբջջի կլանման և ֆլուորեսցենցի սպեկտրերը, ինչը կարևոր է համապարփակ համակարգերում կիրառությունների համար․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Աշխատանքի կիրառական նշանակությունը մեծ է, քանի որ այն թույլ է տալիս օպտիկական երևույթների բազմաթիվ առանձնահատկություններ ուսումնասիրել սենյակային՝ 200C ջերմաստիճանում: Մինչ այդ նանոբջիջը տաքացվում էր մինչև 120 0C: Նանոբջիջը կարող է օգտագործվել արտաքին մագնիսական դաշտերի հետազոտություններում՝ 10-10000 Գս տիրույթում, ընդ որում, կարելի է չափել ինչպես համասեռ, այնպես էլ խիստ անհամասեռ արտաքին մագնիսական դաշտեր»,- ասաց գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Ատոմական սպեկտրոսկոպիայի լաբորատորիայի ղեկավար, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Դավիթ Սարգսյանը:

Նանոբջիջը բաղկացած է երկու շափյուղե թիթեղներից, որոնց միջև հեռավորությունը մազի հաստությունից 1000 անգամ փոքր է: Այսպիսի բարակ հաստություններում գտնվում են Cs-ի ատոմական գոլորշիները: Ատոմական գոլորշիների ջերմային շարժման հետևանքով տեղի է ունենում Cs-ի ռեզոնանսային անցումների հսկայական լայնացում (Դոպլերի երևույթ): Լազերային սպեկտրասկոպիայում գոյություն ունեցող ամենից տարածված ենթադոպլերյան մեթոդը կլանման հագեցման (ԿՀ) մեթոդն է, որը սակայն, ըստ Դավիթ Սարգսյանի, ունի թերություն, քանի որ ռեզոնանսային անցումներից բացի սպեկտրում գրանցվում են «լրացուցիչ» անցումներ: «Կլանման հագեցման մեթոդով ձևավորված ատոմական անցումների ինտենսիվությունները չեն համապատասխանում գրականության մեջ բերված այդ անցումների իրական ինտենսիվություններին: Ի տարբերություն այդ մեթոդի, նանոբջջի կլանման կամ ֆլուորեսցենցիայի սպեկտրերում գրանցվում են զուտ ատոմական ռեզոնանսային անցումներ, և դրանց ինտենսիվությունները ճշգրտորեն համընկնում են գրականության մեջ բերված անցումների իրական ինտենսիվություններին: Հետևաբար, նանոբջիջը կարող է օգտագործվել որպես ատոմական անցումների հաճախային նշիչ: Տվյալ աշխատանքում ցույց է տրված, որ ֆոտոընդունիչի զգայնության մեծացումը թույլ է տալիս նանոբջիջն օգտագործել սենյակային ջերմաստիճանում»,- ասաց Դավիթ Սարգսյանը:

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակներում:

Հետազոտության արդյունքները տպագրվել են ЖЭТФ գիտական ամսագրում (A. Sargsyan, R. Momier, A. Papoyan, D. Sarkisyan, Journal of Experimental and Theoretical Physics 133 (4), 404-410 (2021)):

«Հետևելով ինտերնետային կայքում տվյալ աշխատանքի բեռնումներին՝ կարելի է վկայել, որ աշխատանքը մեծ հետաքրքրության է արժանացել արտասահմանյան գիտնակաների կողմից»,- նշեց Դավիթ Սարգսյանը:

Աշխատանքային խմբի մասնակիցներն են ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողներ Արմեն Սարգսյանը, Արամ Պապոյանը, Դավիթ Սարգսյանը, Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի ասպիրանտ Ռոդոլֆ Մոմյեն: