«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան ՀԿ-ն ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ հայտարարություն է տարածել

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը hայտարարություն է տարածել ՍԴ դատավորի թեկնածու ներկայացնելու ընթացակարգի վերաբերյալ: Հայտարարությունը՝ ստորև.

 

Ազգային ժողովին ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացնելու նպատակով դատավորների ընդհանուր ժողովի կողմից թեկնածուի ընտրության  ընթացակարգի վերաբերյալ

 

«Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիտարդական առաքելություն է իրականացնում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության գործընթացի նկատմամբ:

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ապրիլի 26-ին Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր թեկնածու, ինչի կապակցությամբ ավելի քան 30 հասարակական կազմակերպություններ հանդես էին եկել մտահոգությամբ,  որն էլ և դիմումի տեսքով ներկայացվել էր Հանրապետության նախագահին և Ազգային ժողովին:

Ազգային ժողովի մայիսի 2-ի հերթական քառօրյայի առաջին նիստում տեղի էր ունեցել առաջադրված թեկնածության քննարկում, իսկ մայիսի 4-ին Հանրապետության նախագահի առաջադրած թեկնածուն, ստանալով ընդամենը 51 ձայն,  չընտրվեց  Ազգային ժողովի կողմից, քանի որ պահպանված չէին ընթացակարգային և թեկնածուին առաջադրվող մի շարք պահանջներ:

Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության՝ հավասար, արդար և թափանցիկ ընթացակարգի հարցն  այնուհետև բարձրացվել էր ավելի քան 30 հասարակական կազմակերպությունների և 100ից ավելի փաստաբանների կողմից, ինչին ի պատասխան, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 17-ին հայտարարեց, որ պատրաստ է լսել Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցում իրավաբանական համայնքի առաջարկությունները:

Նախագահի վերոհիշյալ հայտարարությունից օրեր անց՝ մայիսի 20-ին ավելի քան 200 փաստաբաններ հանդես եկան Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջարկությամբ և ՍԴ դատավորի պաշտոնում երաշխավորեցին փաստաբան Վահե Գրիգորյանին:

Մայիսի 22-ին մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության դատավորների ընդհանուր ժողովը մայիսի 18-ին, ՀՀ դատական օրենսգրքով սահմանված կարգով, իրականացրել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրություն։ Առաջադրված թեկնածուները երկուսն են եղել․վարչական դատարանի դատավոր Արման Դիլանյանը և վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Դանիելյանը: Քվեարկության արդյունքում  ընտրվել է Ելիզավետա Դանիելյանը:

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Ազգային ժողովին որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրվել է Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը:

Հիշյալ գործընթացը տեղի է ունեցել հանրության համար բացարձակ գաղտնիության և զրոյական թափանցիկության պայմաններում: Միայն մայիսի 24-ին՝ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է հայտարարություն առ այն, որ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրված Ելիզավետա Դանիելյանի թեկնածությունը և Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի հունիսի 12-ին գումարվող Ազգային ժողովի հերթական քառօրյայի առաջին նիստում:

Մտահոգիչ է այն փաստը, որ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի առաջադրման համար ընտրություն իրականացնելու նպատակով տեղի ունեցած դատավորների ընդհանուր ժողովի հրավիրման մասին չի հրապարակվել որևէ տեղեկատվություն, չի ապահովվել հիշյալ գործընթացի թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Մտահոգություն ենք հայտնում նաև առ այն, որ անտեսվել են հանրության վստահությունը երաշխավորող ընթացակարգերը՝ վնասելով թե՛ Սահմանադրական դատարանի, թե՛ առաջադրվող դատավորի հեղինակությանը:

Վստահ ենք, որ հանրությունը պետք է կարողանա վերահսկել և համոզված լինել, որ հիշյալ գործընթացը զերծ է  ստվերային հարաբերություններից և պայմանավորվածություններից, որ մասնագիտական և անձնական բարձ որակներ ունեցող դատավորների թեկնածությունների ընտրության ընթացակարգն իրականացվել է  հավասարության, արդարության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ:

Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ժողովրդավարական փոփոխությունները և դրանց զարգացման տրամաբանությունը ստեղծել են բարենպաստ պայմաններ՝ հատկապես բարձր դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման և ընտրության առավելագույնս բարձր ստանդարտների համապատասխանող, թափանցիկ  և մրցութային ընթացակարգեր ներդնելու համար:

Այսօրինակ ընթացակարգի ապահովման անհրաժեշտությունը բացարձակ է և պայմանավորած բարձր դատարանի հեղինակության բարձրացման, ինչպես նաև ընտրվող դատավորի անհատական անկախության ու անաչառության երաշխավորման անհրաժեշտության թելադրանքով:

Հանրությունը պետք է բարձր դատական պաշտոններում առաջադրված թեկնածուին մասնագիտական և անձնական հատկանիշների մանրամասն ստուգման գործընթացը դիտարկելու հնարավորություն ունենա:

Հարկ է նկատել նաև, որ Դատավորների ընդհանուր ժողովն անտեսել է Սահմանադրական դատարանի 2017թ. հունիսի 20-ի թիվ ՍԴՈ 1374 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները, մասնավորապես՝ ժողովրդավարական և իրավական պետության, ինչպես նաև քաղաքացիական հասարակության համատեքստում հասարակական կազմակերպություններին վերապահված հանրային վերահսկողության դերը պետության և հասարակության կյանքում: Սահմանադրական դատարանը նկատի է ունեցել նաև 2015 թ. Սահմանադրության 7-րդ գլխով դատական իշխանության ձևավորման հարցում հայեցակարգային առումով մրցակցության և հանրային վերահսկողության ինստիտուտներին տրված առանձնակի կարևորությունը:

Սահմանադրական դատարանը նշել է, որ օրենսդիրը պարտավոր է դատավորի պաշտոնի հավակնորդների որակավորման քննության ու հանրային գործառույթ իրականացնելու պիտանելիության գնահատման իրավակարգավորման հիմքում դնել այնպիսի տեղեկատվություն, ինչը, մի կողմից կհամարվի անհրաժեշտ մրցույթն իրականացնելու և ընտրություն կատարելու համար, մյուս կողմից, վերաբերելով թեկնածուների հանրային/իրավական պատասխանատվության ստանձնման որակներին, մատչելի կլինի հասարակության համար ու կբարձրացնի պետաիշխանական լիազորություն ստանձնողի նկատմամբ հանրային վստահությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ պետական կառավարման մարմինների նկատմամբ հանրային վերահսկողությունը, հանրային իշխանության գործողությունների թափանցիկությունը, հաշվետու գործունեությունը, հանրային իրավական պատասխանատվությունն ապահովելու նկատառումով դատավորների թեկնածուների ցուցակի կազմմանը և հաստատմանը նախորդող գործընթացներում հավակնորդի կողմից ներկայացրած, հավակնորդի կողմից կազմվող, ստացվող փաստաթղթերը, տեղեկությունները, դիտարկվող գործընթացի արդյունքները (դրանց վերաբերյալ տեղեկությունները) պետք է լինեն բաց և թափանցիկ:

Անհրաժեշտ է արձանագրել, որ փակ և գաղտնի ընթացակարգերով առաջադրված ՍԴ դատավորի թեկնածուի ընտրությունն ԱԺ-ի կողմից անընդունելի և անթույլատրելի է: 

Սահմանադրությամբ կամ օրենքով սահմանված պետական մարմինների լիազորությունը չի ենթադրում դրա՝ կամայական հայեցողությամբ իրականացում, ինչը իրավական և ժողովրդավարական պետության համար հղի է լրջագույն վտանգներով։ Հետևաբար հանրային իշխանությամբ օժտված մարմինների որոշումները պետք է լինեն հիմնավոր և իրենց նպատակին համահունչ, դրանց կայացումը պետք է լինի թափանցիկ և հնարավորինս հրապարակային, իսկ դրանց կայացման ընթացակարգում թեկնածուների ընտրությունը պետք է տեղի ունենա արդարության նվազագույն չափանիշներին բավարարող պահանջների պահպանմամբ:

Հակառակ դեպքում, այսիպիսի նշանակումները  և ընտրությունները հովանավորչության և ոչ թափանցիկ, հակաժողովրդավարական ավանդույթների առկայության հիմնավոր կասկածներ են հարուցում՝ անարդարացիորեն վնասելով և վտանգելով ընտրվող դատավորի և որպես հետևանք՝ Սահմանադրական դատարանի հեղինակությունը:

Ազգային ժողովն իր լիազորությունների շրջանակներում մայիսի 4-ին (չընտրելով առաջադրված թեկնածուին) արդեն իսկ սահմանել է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության համար այնպիսի ստանդարտներ, որոնք ընդունելի կլինեն Ազգային ժողովի համար և որոնք պետք է պահպանվեն համապատասխան լիազորություն ունեցող բոլոր մարմինների կողմից (Հանրապետության նախագահ, դատավորների ընդհանուր ժողով և կառավարություն):

Ուստի լիահույս ենք, որ հունիսի 12-ին Ազգային ժողովը, վերահաստատելով իր դիրքորոշումը հիշյալ հարցի վերաբերյալ չի ընտրի հիշյալ բարձր չափանիշներին չհամապատասխանող ընթացակարգով առաջադրված թեկնածուի:

Բացի վերոգրյալից, Ազգային ժողովն ունի Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուին չընտրելու չափազանց հիմնավոր մեկ այլ պատճառ. համաձայն ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածի՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը, իսկ Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են ՀՀ նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը հաջորդաբար:

Ըստ այդմ՝ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման արդյունքում առաջացած թափուր տեղի համար առաջադրում կատարելու հերթը, համաձայն Սահմանադրության՝ վերը նշված կարգավորման,  ՀՀ նախագահինն է, որը և պետք է կատարի թեկնածուի առաջադրում, իսկ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված թեկնածուի ընտրությունը կարող է կատարվել ՍԴ դատավորի հաջորդ թափուր տեղի առաջացման դեպքում միայն: Ծանուցման կարգով նկատենք, որ ՍԴ-ում հերթական թափուր տեղ կառաջանա հունիսի 15-ին, երբ կլրանա Սահմանադրական դատարանի անդամ Վոլոդյա Հովհաննիսյանի 70 ամյակը:

Ուստի, լիահույս ենք, որ Ազգային ժողովը, առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ, մինչև սույն թվականի հունիսի 15-ը չի հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից և Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրած թեկանծուին չի ընտրի որպես Սահմանադրական դատարանի դատավոր: Հակառակը կհանգեցնի ՀՀ Սահմանադրության խախտման։