Նիդերլանդների վարչապետը Ադրբեջանի դեսպանի հետ խոսել է հայ գերիների գնդակահարության փաստերի հետաքննության անհրաժեշտությունից

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Նիդերլանդներում հայկական կազմակերպությունների ֆեդերացիան հայտնում է, որ տեղի հայերը բողոքի լուռ ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ վարչապետ Մարկ Ռյուտեի հետ հարցուպատասխանից առաջ։  Խորհրդարանում վարչապետին հարցեր են ուղղել Պրահայում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի և Եվրոպական խորհրդի ոչ պաշտոնական հանդիպումների մասին։

Պատգամավորներ Պիրին, Սյոերդսման, Ամհաուչը և Օմցիգը հարցեր են առաջ քաշել Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպմանը և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին հրավիրելու վերաբերյալ: Սյոերդսման խոսել է Ադրբեջանի հարձակումից ու ռազմական հանցագործություններից, ընդգծել է, որ այդ հարցերը չեն կարող չքննարկվել Պրահայում կայանալիք համաժողովի ընթացքում: Նրա խոսքով՝ հակառակ պարագայում դա կդառնա հարթակ, որտեղ մեծ տեղ է հատկացվում կեղծավորությունը:

Ամհաուչն էլ նշել է, որ այն ինչ տեղի է ունեցել վերջերս Հայաստանում  պետք է դատապարտվի։ Օմցիգն էլ ասել է, որ Ադրբեջանը վերջին օրերին ու շաբաթներին հարձակվել է Հայաստանի վրա, հարյուրավոր մարդիկ զոհվել են, մինչդեռ ԵՄ-ն Ադրբեջանի հետ գազային գործարք է կնքում։

Պատասխանելով հարցերին՝ վարչապետ Ռյուտեն չափազանց մտահոգիչ է անվանել Ադրբեջանի և Հայաստանի միջև բռնությունները և անդրադարձել ԵՄ-ի դերին՝ հետագա էսկալացիան կանխելու և բանակցությունները վերսկսելու հարցում։ Նա նշել է, որ անհրաժեշտ է հետաքննել մարդու իրավունքների խախտումներն ու պատերազմական հանցագործությունները։ Ըստ նրա՝ նիդերլանդներն աջակցում են անկախ, չեզոք ու անաչառ հետաքննությանը։ Ռյուտեն ասել է, որ  այդ խնդիրը ինչպես նաև անկախ հետաքննության կարևության հարցը քննարկվել է Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանի հետ զրույցում։

Ռյուտեն նաև հիշեցրել է ԵՄ գերագույն հանձնակատար Բորելի կողմից արված դատապարտումը։ Նա նաև հավելել է, որ այժմ պատժամիջոցերի հարցը չի քննարկվում, նաև գազի ներմուծման գործարքի առկախումը, քանի դեռ անկախ, չեզոք և անկողմնակալ հետաքննություն չի եղել։

Էմմա Չոբանյան