ՕՊԵԿ+-ի երկրները, չնայած ԱՄՆ ճնշմանը, կնվազեցնեն նավթի արդյունահանումը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՕՊԵԿ+ նավթ արտահանող կազմակերպության անդամ երկրները, այդ թվում նաև Ռուսաստանը, չնայած էներգակիրների բարձր գներով պայմանավորված մտահոգություններին, որոշել են նվազեցնել նավթի արդյունահանումը, որպեսզի կայունացնեն գները։ Նոյեմբերից սկսած ՕՊԵԿ+-ի անդամ 23 երկրները կնվազեցնեն նավթի արդյունահանումը օրական երկու միլիոն բարելով, սեպտեմբերի 5-ին հայտարարել է կազմակերպության կենտրոնական գրասենյակը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

Սա վերջին ժամանակաշրջանում նավթի արդյունահանման ամենամեծ կրճատումն է։ Համաշխարհային ռեցեսիայի սպառնալիքի պայմաններում նավթի գները հունիսից նվազել են 30 տոկոսով՝ բարելի դիմաց 120 դոլարից հասնելով 90 դոլարի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ճնշում է գործադրել OPEC+-ի՝ նավթի արդյունահանման կրճատումներից հրաժարվելու համար, սակայն ապարդյուն։ Բայդենը հիասթափություն է հայտնել նավթ արտահանող երկրների որոշման առնչությամբ՝ այն անվանելով «կարճատես»։

Փաստացիորեն, նավթի արդյունահանման անկումը կլինի ավելի քիչ, քան հայտարարվել էր, քանի որ օգոստոսի դրությամբ ՕՊԵԿ+-ի երկրները արդյունահանման թույլատրելի մակարդակից հետ են մնում օրական 3,6 մլն բարելով։ Արդյունքում Սաուդյան Արաբիայի և Ռուսաստանի արտադրության քվոտան կրճատվում է մինչև 10,5 միլիոն բարել օրական։ Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիան օգոստոսին արդյունահանել է օրական 10,9 մլն բարել՝ իր քվոտայից հետ մնալով օրական 100 հազար բարելով։ Ռուսաստանն օգոստոսին արդյունահանել է օրական 9,8 մլն բարել, այսինքն՝ հնարավորություն ունի արդյունահանումն ավելացնել օրական 700 հազար բարելով, նշում է «Ինտերֆաքսը»։

Տաթև Ֆռանգյան