Էրդողանի կառավարությունը քայլեր է ձեռնարկում՝ ընդդիմության առաջնորդին և տասնյակ պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու համար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը դիմումներ է ներկայացրել խորհրդարանի 34 անդամի, այդ թվում՝ գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Քըլըչդարօղլուն գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության հինգ անդամներից մեկն է, ընդհանուր ներկայացվել է 65 ամփոփագիր, որոնցում կան նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) 23 պատգամավորներ, մեկ պատգամավոր «Ժողովրդավարական շրջաններ» կուսակցությունից, մեկը՝ Թուրքիայի աշխատավորական կուսակցությունից, մեկ անկախ պատգամավոր և ծայրահեղ աջ ազգայնական «Հաղթանակ» կուսակցության առաջնորդ Ումիթ Օզդաղը։

Եվս երկու դիմում ներկայացվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության երկու պատգամավորի անձեռնմխելիությունից զրկելու մասին։

Իշխող կոալիցիան խորհրդարանում ունի մեծամասնություն, ինչը հնարավորություն է ստեղծում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու համար, որից հետո նրանք կարող են կանգնել դատարանի առաջ։

Հավելենք, որ Անկարան վերջին տարիներին ուժեղացրել է քրդամետ HDP-ի դեմ ճնշումը․ կուսակցության տասնյակ պատգամավորներ զրկվել են անձեռնմխելիությունից, իսկ կուսակցությունից ընտրված գրեթե բոլոր քաղաքապետերը պաշտոնանկ են արվել և փոխարինվել կառավարության կողմից նշանակվածներով։ Կուսակցության հարյուրավոր անդամներ բանտարկվել են ահաբեկչության մեղադրանքով, այդ թվում՝ կուսակցության նախկին համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։

Էմմա Չոբանյան