Լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ ենք տեսնում․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.05.2024 | 12:56
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Գագիկ Սուրենյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.05.2024 | 12:46
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
04.05.2024 | 12:25
Արտարժույթների փոխարժեքները մայիսի 4-ի դրությամբ
04.05.2024 | 12:14
ԱՄՆ-ը Հայաստանի կողքին է իր ինքնիշխանության պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման ճանապարհին. Մարկ Քեմերոն
04.05.2024 | 11:55
Նավթի գները նվազել են
04.05.2024 | 11:40
Գյումրիում այրվել է տուն. հայտնաբերվել են 5 և 3 տարեկան երեխաների մարմիններ
04.05.2024 | 11:29
Խիստ դատապարտելի է աուտիզմ ունեցող մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի պատրաստումն ու տարածումը. ՀՀ ՄԻՊ
04.05.2024 | 10:55
Տեղատարափ անձրևի հետևանքով ջրալցումներ, փլուզումներ, ջրում արգելափակված մեքենաներ՝ Երևանի 5 վարչական շրջաններում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:49
Իր տան բակում՝ փոսի մեջ, հայտնաբերվել է 68-ամյա քաղաքացու մարմինը
04.05.2024 | 10:37
Նոր Արեշում փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ հեղեղվել են մոտակա տները և փողոցները․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.05.2024 | 10:23
Վարդենիսում ճանապարհ է հիմնանորոգվում․ ավարտը նախատեսված է ամռանը
04.05.2024 | 10:00
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 23:30
Ինչու Էրդողանի Սպիտակ տուն այցը հիմա տեղի չի ունենա. անդրադարձ
03.05.2024 | 23:25
Ֆրանսիացի բժիշկները Անահիտ Ավանեսյանի հետ քննարկել են ինֆեկցիոն հիվանդությունների բուժման մոտեցումները
03.05.2024 | 23:21
Վթար Իսակովի պողոտայից Բագրատունյաց պողոտա տանող ճանապարհին. կան տուժածներ և զոհ
Բոլորը

ԱԺ – Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի և խաղաղության օրակարգի շուրջ ընթացող բանակցային գործընթացի մասին:

«Ընդհանուր առմամբ, ՀՀ շուրջ իրադրությունը, կարծում եմ՝ շարունակում է մնալ բավականին լարված, կայուն լարված, բայց պիտի ասեմ նաև, որ, կարծում եմ, նաև ՊՆ-ի հաղորդագրություններից նկատելի է, որ լարվածության թուլացման որոշակի հնարավորություններ մենք տեսնում ենք, բայց պետք է ընդգծել, որ այդ իմաստով հնարավորություն տեսնում ենք՝ նաև բանակցային գործընթացի բովանդակությունից ելնելով:

Դուք տեղյակ եք, որ վերջին 10 օրվա ընթացքում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ, մասնավորապես Միրզոյան-Բլինքեն-Բայրամով ֆորմատով, տեղի է ունեցել նաև ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանի, ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպումը, և նաև նախորդ օրը տեղի ունեցավ Միրզոյան-Բայրամով հանդիպումը, երեկ տեղի ունեցավ Բլինքեն-Բայրամով-Միրզոյան եռակողմ հեռախոսազանգը:

Իհարկե, այդ խոսակցությունները պարզ և հեշտ խոսակցություններ չեն, բայց պիտի ասեմ, որ մեր վերլուծությամբ և իմ գնահատմամբ՝ վերջին շրջանի քննարկումները և դիվանագիտական աշխատանքը մեր առաջ գնալու որոշակի տարածք են ստեղծել, և այս առումով ես ուզում եմ հետևյալ գնահատականը տալ, թե ինչ ուղղություններով կարող է որոշակի տարածք առաջանալ, որպեսզի մենք շարժվենք առաջ: Ըստ էության, 1991 թվականի դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու կոնցեպտի մասին է. կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող են փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար:

Հաջորդը՝ ես կարծում եմ, որ կա որոշակի տարածք, որպեսզի տեղի ունենա և մեկնարկի խոսակցություն ԼՂ-ի և Ադրբեջանի միջև, իսկ այս երկու ուղղությունները ես համարում եմ անկյունաքարային նշանակություն ունեցող, նաև պիտի արձանագրեմ, որ մենք, ըստ էության, այս փուլում բավարարված ենք միջազգային արձագանքով սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Պետք է շարունակենք մեր աշխատանքը, որպեսզի միջազգային աշխատանքը լինի հետևողական, բայց պարզ է, որ ամբողջ միջազգային հանրությունը հասցեական գնահատական և հասցեական մոտավոր ճանապարհային քարտեզի նախագիծ է տալիս, թե ինչպես պիտի լուծենք այս խնդիրը, ինչպես հաղթահարենք իրավիճակը»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։