Թուրքիայի և ՌԴ-ի Կենտրոնական բանկերը քննարկել են ռուսական «Միր» համակարգի փոխարեն թուրքականի օգտագործման հարցը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ռուսական «Միր» վճարային համակարգին որպես այլընտրանք՝ Մոսկվան ու Անկարան քննարկում են թուրքական Troy վճարային համակարգի օգտագործման հնարավորությունը։ Այս մասին հայտնում  է Aydinlik պարբերականը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է Կոմերսանտը։

Լրատվամիջոցի աղբյուրները նշել են, որ հարցն այժմ քննարկում են երկու երկրների Կենտրոնական բանկերը։ Հաղորդվում է, որ ՌԴ-ի և Թուրքիայի Կենտրոնական բանկերի ներկայացուցիչները հոկտեմբերի 4-ին հանդիպում են անցկացրել։ Կողմերն առաջընթացի են հասել Troy համակարգի օգտագործման հարցում։

«ՌԴ ԿԲ-ի հավանությամբ ռուսական բանկերը, որոնք ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ չեն, կընդունեն  Troy կամ հաշիվներ կբացեն Ռուսաստանում աշխատող թուրքական բանկերում ու կստանան քարտ, որն ինտեգրված է  Troy համակարգում։ Ռուս զբոսաշրջիկները կարող են այդ քարտերով Թուրքիայում գնումներ կատարել»,- գրում է լրատվամիջոցը։

Քննարկվում է նաև տարբերակ, որի միջոցով զբոսաշրջիկները կարող են իրենց երկրից վճարել կացարանի ու տրանսպորտի համար օնլայն համակարգով։

2022 թվականի մարտի դրությամբ՝ շրջանառության մեջ ավելի քան 12 միլիոն Troy քարտ կա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական պետական ու մասնավոր բանկերը հրաժարվել էին ռուսական «Միր» վճարային համակարգից ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով։ Այնուհետև տեղեկություններ տարածվեցին, որ թուրքական կողմն արդեն մի շարք այլընտրանքներ է առաջարկել ֆինանսական գործողությունների իրականացման համար, որոնցից մեկը նոր բանկի ստեղծումն է, և այն կախված չի լինելու ԱՄՆ-ի ու ԵՄ-ի պատժամիջոցների ճնշումից։

Էմմա Չոբանյան