Նախարարն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների  ներկայացուցիչներին

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը մայիսի 29-ին ընդունեց նախարարության մոտ բողոքի ակցիա իրականացնող միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունների  ներկայացուցիչներին. տեղեկացնում է նախարարության լրատվական ծառայությունը:
 
Նրանք հիմնականում դժգոհ էին ուղևորափոխադրումների համար անցկացվող մրցույթների ընթացակարգերից և պահանջում էին օրենսդրական փոփոխությամբ վերադառնալ նախկին՝ լիցենզավորման համակարգին և դրանով հավասար պայմաններ ստեղծել բոլոր փոխադրողների համար։
 
Պարզաբանելով իրավիճակը՝ նախարարը նշեց, որ բարձրացված խնդիրներն արդեն օրակարգում են: Նախարարության դիրքորոշումը ևս այն է, որ խնդրի միակ լուծումը լիցենզիայի վերականգնումն է։ Նա ընդգծեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքում են, օրենսդրական փոփոխությունների փաթեթն արդեն պատրաստ է։  Աշոտ Հակոբյանն առաջարկեց նախարարության աշխատանքային խմբում ներգրավել նաև ուղևորափոխադրողների ներկայացրուցիչներին, ովքեր հանդես կգան ներկայացված փոփոխությունների վերաբերյալ իրենց առաջարկություններով։
 
Անդրադառնալով հունիսի 1-ից դեպի Ռուսաստանի Դաշնություն և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների արգելքին՝ նախարար Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ ռուսական կողմի հետ  բանակցություններ են ընթանում ժամկետները երկարացնելու ուղղությամբ։ Նա նշեց, որ նաև ՌԴ-ում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության հետ կապված խնդիրներ կան, և նախարարությունը սպասում է ռուսական կողմի արձագանքին։