Ֆիզիկայի Նոբելյան մրցանակը շնորհվել է երեք գիտնականի՝ քվանտային մեխանիկայի ոլորտում հետազոտությունների համար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ֆրանսիացի Ալեն Ասպետին, ամերիկացի Ջոն Կլաուզերին և ավստրիացի Անտոն Ցեյլինգերին՝ քվանտային մեխանիկայի ոլորտում հետազոտությունների համար, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

2021 թվականին ևս ֆիզիկայի մրցանակը կիսեցին երեք գիտնականներ՝ Շուկուրո Մանաբեն, Կլաուս Հասելմանը և Ջորջիո Պարիսին՝ բարդ ֆիզիկական համակարգերը հասկանալու և Երկրի կլիման մոդելավորելու բեկումնային հայտնագործությունների համար։

Հոկտեմբերի սկզբին Ստոկհոլմում ավանդաբար տեղի է ունենում «Նոբելյան շաբաթը»: Ֆիզիկայի ոլորտում մրցանակաբաշխությունը հանձնվողներից երկրորդն է։

Առաջին օրը հայտնի են դառնում բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառի դափնեկիրները։ Այս ոլորտում այս տարվա մրցանակը տրվել է մեկ անձի՝ շվեդ գենետիկ Սվանտե Պաաբոյին՝ անհետացած հոմինիդների գենոմների և մարդու էվոլյուցիայի ուսումնասիրության համար:

Դրան հաջորդում են շնորհանդեսներ ֆիզիկայի, քիմիայի, գրականության բնագավառում, իսկ շաբաթվա վերջում հայտարարվում է Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը, դա կարող է լինել ոչ միայն անհատ, այլ մի ամբողջ կազմակերպություն։

Սա միակ մրցանակն է, որը շնորհվում է ոչ թե Շվեդիայի, այլ Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի կողմից։
Բացի այդ, 1969 թվականից Շվեդիայի բանկի նախաձեռնությամբ ամենամյա մրցանակ է շնորհվում տնտեսագիտության ոլորտում՝ ի հիշատակ Ալֆրեդ Նոբելի, թեև այդ կատեգորիան ի սկզբանե գրված չի եղել նրա կտակում:

Տաթև Ֆռանգյան