Կրակոցներ և դանակահարություն Կարբի գյուղում. կա ձերբակալված

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

Մայիսի 27-ին, ժամը 22-ն անց 50-ին «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Կարբի գյուղի բնակիչներ, 1959 թվականին ծնված Վ․ Խ․-ն և 1976 թվականին ծնված Ա․ Հ․-ն, հայտնում են ՀՀ ոստիկանությունից։

Պարզվել էր, որ նույն ժամանակահատվածում Կարբի գյուղի բնակիչներ 1985 թվականին ծնված Ա․ Բ․-ն և 1984 թվականին ծնված Հ․ Գ․-ն՝ հրազենային վնասվածքով, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, նույն գյուղի բնակիչ, 1989 թվականին ծնված Ա․ Պ․-ն էլ դանակահարված վիճակում տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ ճշտվել էր, որ քաղաքացիները վնասվածքները ստացել են Կարբի գյուղում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ։

Դեպքի վայր էին մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը՝ ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ։

Ոստիկանների ձեռնարկած ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ ճշտվել էր ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունը։

Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ։

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ազգային անվտանգության ծառայության, Արագածոտնի մարզային վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 27-ին, ժամը 22.30-ի սահմաններում, 1974 թ. ծնված Ա. Դ.-ն Կարբի գյուղի հրապարակում ինքնաձիգից կրակոցներ է արձակել Հ․ Գ․-ի և Ա․ Բ․-ի ուղղությամբ, որոնք հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:

Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, մայիսի 28-ին, ժամը 20.00-ին, Ա. Դ.-ն ներկայացել է բաժին, տվել բացատրություն և ներկայացրել հրազենը:

Ա. Դ.-ն ձերբակալված է:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է: