Կառուցապատող ընկերություններին տրվող լիցենզիաների տարբերակում կդրվի․ 3 մակարդակի տուրք կսահմանվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
Բոլորը

Քաղաքաշինության ոլորտի կազմակերպություններին միատեսակ լիցենզիա չի տրվելու: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Դավիթ Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին գումարված ԱԺ հերթական նիստի ընթացքում՝ ներկայացնելով Կառավարության հեղինակած «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Քաղաքաշինության մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Ըստ գործող կարգավորումների՝ անկախ քաղաքաշինական օբյեկտի բարդությունից և ծավալից, բոլորին տրվում է կառուցման, նախագծման, տեխնիկական հսկողության նույն լիցենզիան՝ նույն իրավունքներով:

Ներկայացված նախագծով քաղաքաշինական օբյեկտների ռիսկայնության աստիճանից կախված՝ դասակարգելու են այդ սուբյեկտները՝ ըստ դասերի և փորձառության, ըստ մասնագետների կազմի:

Ըստ այդմ, օրենսդրական նախագծով առաջարկվում է սահմանել լիցենզիայի տեսակները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի խոսքով՝ կստեղծվի լիցենզավորված կազմակերպությունների միասնական ռեգիստր՝ թվային գրանցամատյաններով, որում կհավաքվի բոլոր կազմակերպությունների մասին տեղեկատվությունը:

Օրենսդրական փոփոխությամբ քաղաքաշինական ոլորտի մասնագետները կունենան շարունակական մասնագիտացման զարգացման, կատարելագործման հնարավորություն:

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը, կարևորելով ներկայացված օրենսդրական փաթեթը, նշեց, որ նախագիծը ենթադրում է կոնցեպտուալ փոփոխություն: Նրա խոսքով՝ նախաձեռնությունն անցել է երկար քննարկման փուլ:

Բաբկեն Թունյանն ընդգծեց, որ գործող կարգավորմամբ հաշվի չի առնվում ռիսկայնության, բարդության աստիճանը և բոլորին տրվում է միատեսակ լիցենզիա, վճարվում է միևնույն տուրքը: Նրա տեղեկացմամբ՝ ներկայացվող նախագծով դրվում է տարբերակում: 3 մակարդակի տուրք կսահմանվի։

Մանրամասները՝ տեսանյութում։