Ավարտվել է Ալավերդիում Կամո Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրգործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել երկու անձի. ՔԿ

Լուրեր

13.11.2026 | 17:07
Պենտագոնի ղեկավարը պարգևատրել է իրեն նկատողություն արած զինծառայողին
13.11.2026 | 16:58
Փաշինյանը ցավակցել է Նորայր Մեհրաբյանի մահվան կապակցությամբ
13.11.2026 | 16:47
Հայտնի է բռնցքամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմը ԵԱ-ում
13.11.2026 | 16:38
ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից Ֆինլանդիայի հեռացումն ու ամբողջ Դոնբասը․ BILD
13.11.2026 | 16:28
Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է
13.11.2026 | 16:19
Մաուրիսիո Պոչետինոն` «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ
13.11.2026 | 16:13
«Մեկնաբանություն չկա»․ Վարչապետի և ԱԳՄԱՆ-ի խոսնակները՝ Դուբլինում ստորագրված «խարտիային» պաշտոնական Երևանի չմիանալու մասին
13.11.2026 | 16:07
Կրեմլը նշել է, թե որ դեպքում Եվրոպան կմասնակցի Ուկրաինայի շուրջ բանակցություններին
13.11.2026 | 15:55
ԳԱԱ-ում կանցկացվի միջազգային աշխատաժողով՝ նվիրված գենոմիկայի զարգացմանն ու առողջապահական հավասարությանը
13.11.2026 | 15:42
«Արարատը» ցավակցել է Վարազդատ Հարոյանին
13.11.2026 | 15:31
Փախուստի դիմած իրանցի կալանավորը հայտնաբերվել է․ ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կ. Փիրուզյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը.  ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա` մեղադրանք է առաջադրվել երկու անձի՝ սպանությունը կատարելու և կազմակերպելու համար. տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2017թ. հունիսի 13-ին Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ հնչած կրակոցների հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներից մահացել է Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանը:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է սպանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, և տվյալներ ձեռք բերվել, որ սպանությունը եղել է պատվերով:

Բազմակողմանի քննության ընթացքում բացահայտվել են հանցավոր այլ դրսևորումներ ևս։

Այսպես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված  ապացույցների համաձայն՝  Կ. Փիրուզյանի սպանությունն  իրագործելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներն  սկսվել են դեռևս 2016թ. հունիսից՝  նրա եղբոր՝ Վարդան Փիրուզյանի կողմից Ալավերդի քաղաքի բնակիչ Վ. Աբգարյանի երկու մտերիմներին սպանելու պատճառով  վրեժխնդիր լինելու նպատակով։ 

Համաձայն ստանձնած դերաբաշխման՝ Ալավերդի քաղաքի բնակիչ Վլ. Դավթյանը հետևել է Կ. Փիրուզյանի տեղաշարժին և դեպքի օրն Ալավերդի քաղաքի Թումանյան 20 հասցեում գտնվող խանութի մոտ «Մակարով» տեսակի ատրճանակից կրակոցներ արձակել  նրա ուղղությամբ, ով ստացած վնասվածքներից տեղում մահացել է։  Քրեական գործի տվյալների համաձայն՝ ատրճանակը Դավթյանին է տրամադրվել  Վ. Աբգարյանի կողմից։ Մինչ սպանությունն իրականացնելը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը մեկ այլ անձի ուղեկցությամբ մի քանի անգամ գնացել է «Մարցի ձոր» կոչվող տեղանք՝ զենքին լավ տիրապետելու, դիպուկ  կրակելու հմտություններ ձեռք բերելու համար։

Բացի այդ, պարզվել է, որ Վ. Աբգարյանը՝ Կ.Փիրուզյանի սպանությանն իր առնչությունը կոծկելու նպատակով կաշառք է տվել վարույթն իրականացնող պաշտոնատար երկու անձի։ Նշված դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, անջատվել առանձին վարույթ և ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ըստ քննչական ենթակայության։

Իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ քննիչը որոշում է կայացրել փոփոխել ավելի վաղ Վ. Աբգարյանին և Վլ. Դավթյանին առաջադրված մեղադրանքները, և նրանց առաջադրվել են նոր մեղադրանքներ:

Այսպես՝ Վ. Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-րդ հոդվածի 3-րդ մասով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ Վլ. Դավթյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 8-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: