Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում հանդիպումներից մանրամասներ է ներկայացրել

Լուրեր

27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
Բոլորը
Հոկտեմբերի 3-ին ՆԱՏՕ-ի բրյուսելյան կենտրոնակայանում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ: Այս մասին տեղեկանում ենք ԱԽ մամուլի ծառայությունից։
Ա. Գրիգորյանը հանդիպմանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի օկուպացիան՝ շեշտելով, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի պահանջել Ադրբեջանից, որպեսզի անհապաղ դուրս բերվեն զորքերը ՀՀ ինքնիշխան տարածքից:
ԱԽ քարտուղարը ներկայացրել է նաև ագրեսիայի արդյունքում ստեղծված հումանիտար ճգնաժամի և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների մանրամասները: Այս համատեքստում նաև խոսել է ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին, որոնց մի մասի վերաբերյալ ներկաները տեղեկացված են եղել:
Արմեն Գրիգորյանը նաև անդրադարձել է Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ՀՀ պաշտպանական համակարգի ժողովրդավարական կառավարմանը, Հայաստանի ժողովրդավարացման արտաքին սպառնալիքներին և պատասխանել ներկաների հարցերին: