Լիտվան արտաքսում է երկրում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին

Լուրեր

19.11.2026 | 18:20
Հովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր
19.11.2026 | 18:10
Լատվիայի նոր կառավարությունը խոստացել է երկրի «ապառուսականացում» իրականացնել և սահմանափակել ռուսերենի օգտագործումը
19.11.2026 | 17:59
Ռուսաստանի պատասխանն ավելի ցավոտ կլինի․ Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է Ղրիմի կամրջին ուկրաինական հարվածները
19.11.2026 | 17:52
Նախազգուշացում եմ հայտարարում 75 համարի տակ հանդես եկող պատգամավորին․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 17:42
Վեց երկիր, այդ թվում՝ ՀՀ-ն և ԱՄՆ-ն, դեմ են քվեարկել Իսլամական կազմակերպության հետ համագործակցության մասին ՄԱԿ-ի բանաձևին
19.11.2026 | 17:30
Արդյո՞ք Իրանն ու Ադրբեջանը կարող են դառնալ ռուսական գազի այլընտրանքային մատակարար
19.11.2026 | 17:19
Օլիմպիական չեմպիոնը երեք տարով որակազրկվել է դոպինգի համար
19.11.2026 | 17:07
Ինչո՞ւ հետաձգվեց, ապա չեղարկվեց Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի համատեղ ասուլիսը
19.11.2026 | 17:00
ԱՄՆ-ում ռուսաստանցի է ձերբակալվել լրտեսության մեղադրանքով․ նա հետևել է Ուկրաինային աջակցող ընկերության գործունեությանը
19.11.2026 | 16:51
Փաշինյանը դեկտեմբերի 3-ին կմեկնի Մոսկվա և կհանդիպի Պուտինի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:46
Ամերիկյան AECOM-ը Մհեր Գրիգորյանին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության նախնական արդյունքները
19.11.2026 | 16:35
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի տնային կալանքի ժամկետը 3 ամսով երկարաձգվեց
19.11.2026 | 16:24
Գրեթե բոլոր ռուսական բանկերը սանկցիաների տակ են, մեզ համար դա խնդիրներ է ստեղծում․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 16:13
Կրեմլը հայտնել է, որ Ուկրաինայի թեման ԱՄՆ-ի և Չինաստանի հետ եռակողմ հանդիպման առանցքային հարցը չի եղել
19.11.2026 | 16:05
Խվիչա Կվարացխելիան տարվա մարդ է ճանաչվել GQ France ամսագրի վարկածով
Բոլորը

Լիտվան հայտարարել է Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Սերգեյ Ռյաբոկոնի արտաքսման մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Դիվանագետը կանչվել է երկրի ԱԳ նախարարություն և նոտա է հանձնվել նրան պերսոնա նոն գրատա հայտարարելու մասին, ասվում է Լիտվայի ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Ռյաբոկոնին հինգ օր ժամանակ է տրվել՝ երկիրը լքելու համար։

«Լիտվան նման որոշում է կայացրել՝ հաշվի առնելով իրավասու մարմինների տրամադրած տեղեկատվությունը, որ Ռյաբոկոնի վերջին գործողություններն ու հայտարարությունները համապատասխան չեն իր դիվանագիտական կարգավիճակին, դիտարկվում են որպես երկրի ներքին գործերին միջամտություն, հետևաբար խախտում են դիվանագիտական հարաբերությունների Վիեննայի կոնվենցիան»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվան կպատասխանի այդ քայլին։

Լիտվայի ԱԳՆ-ն նաև բողոքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ «Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների անօրինական բռնակցման վերաբերյալ»։

Էմմա Չոբանյան