Օրենսդրական նախաձեռնությամբ ներկրվող ցեմենտի տուրքը կսահմանվի 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում իրականացվում են միաժամանակյա խուզարկություններ. ՔԿ-ն՝ Կարապետյանների տան գործողությունների մասին
04.11.2026 | 10:26
Դեմոկրատները հաղթում են Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընտրություններում՝ վերահսկողություն ստանալով ԱՄՆ Կոնգրեսում
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հաշվի առնելով ցեմենտի շուկայում տիրող առկա իրավիճակը՝ Էկոնոմիկայի նախարարության գործընկերների հետ քննարկման արդյունքում որոշվել է ներկրվող ցեմենտի տուրքը մեկ տոննայի համար սահմանել ոչ թե 9.000 դրամ՝ նախկին 14.000-ի փոխարեն, այլ՝ 2.000 դրամ, իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը կվերացվի: Այս մասին ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 3-ի արտահերթ նիստում, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ԱԺ պատգամավորներ Բաբկեն Թունյանի եւ Հովիկ Աղազարյանի հեղինակած ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն ուղղված է ցեմենտի տեղական արտադրության պաշտպանությանը, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը:

Ըստ հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի՝ փոփոխվել է նաեւ օրենքն ուժի մեջ մտնելու ժամկետը: Այն կյանքի կկոչվի հրապարակման հաջորդ օրվանից:

Հարակից զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նույնպես անդրադարձել է ցեմենտի շուկայի խնդիրներին, տեղեկացրել, որ հարեւան երկրներում ցեմենտն ավելի էժան գնով է իրացվում: Նրա հավաստմամբ՝ Էկոնոմիկայի նախարարությունն առաջ է շարժվում՝ հաշվի առնելով բալանսավորված շահը:

Առաջին ընթերցումից հետո Կառավարությունը ներկայացրել է խմբագրական բնույթի փոփոխություններ, որոնք ընդունվել են հեղինակների կողմից: