Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչություններն իրականացնում են ուժեղացված ծառայություն․ ԱԻՆ

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումներն ու ՊՈԱԿ-ներն ամփոփել են օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում իրականացված աշխատանքները: Խորհրդակցությունը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը: Զեկույցներով հանդես են եկել ԱԻՆ գլխավոր քարտուղար Լիլիթ Միրզախանյանը, Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրեն Պավել Գյոզալյանը, ՓԾ մարզային փրկարարական վարչությունների պետերը. տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։

«ՓԾ տնօրենի զեկույցի համաձայն՝ օգոստոս և սեպտեմբեր ամիսներին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ահազանգման ծառայությունում սպասարկվել է 117․330 զանգ, որից 3411-ն՝ արտակարգ դեպք և պատահար: Արտակարգ դեպքերի, պատահարների հետևանքով զոհվել է 132, տուժել՝ 17589 մարդ:

Ըստ փրկարար ծառայության տնօրենի զեկույցի՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 13-ից Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունները՝ ԱԻ նախարարի հրամանով մինչ օրս իրականացնում են ուժեղացված ծառայություն, սահմանվել է զինված հերթապահություն։

Հաշվետու ժամանակահատվածում ուսուցման և ընդհանուր պատրաստության ուղղությամբ մարզերում անցկացվել է 33 գործնական պարապմունք՝ «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով։

‹‹Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի տնօրենի տեղեկացմամբ՝ լրացվել է 253 երկրաշարժի տվյալ, որից ամենաուժեղը տեղի է ունեցել սեպտեբերի 21-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արևելք, 5.4 մագնիտուդով։

Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի տնօրենը զեկուցել է, որ ՌՀՄԱԿ ներկայացուցիչներն օգոստոսի 18-ից 19-ը մասնակցել են ՌԴ Մոսկվա քաղաքում կայացած 3-րդ միջազգային հրշեջ փրկարարական համաժողովին։ Իրականացվել են գործնական շփումներ տարբեր երկրների փրկարար ծառայությունների ներկայացուցիչների հետ։

ՌՀՄԱԿ աշխատակիցները «Սուրմալու» տոնավաճառում շուրջօրյա հերթափոխով մասնակցել են որոնողափրկարարական միջոցառումներին՝ տրամադրելով անհրաժեշտ փրկարարական տեխնիկա և սարքավորումներ։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտորի զեկույցի համաձայն՝ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացրել է, որ «Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամի մանկավարժության ամբիոնը երաշխավորել է հրատարակության «Ճգնաժամ հաղթահարողներ» 4-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը։ Պատրաստ է նաև «Ճգնաժամ հաղթահարողներ» 5-րդ դասարանի ուսուցչի ձեռնարկը, ընթացքի մեջ է 6-րդ դասարանի համար նախատեսված նյութերը։

Նիստի ավարտին նախարարի հրամանով գերատեսչության մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և հուշանվերներով, իսկ փրկարար ծառայության մի շարք աշխատակիցների շնորհվել են փրկարարական ծառայության առաջին և հերթական կոչումներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության կողմից սերտ համագործակցության համար պարգևատրվել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը»,- ասված է հաղորդագրությունում։