Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին՝ կազմակերպության Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության նոր ձևաչափերին, «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի» (ՍՊՎԾ 2) շրջանակում արդեն իսկ իրականացված ու նախատեսվող աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։

Ամփոփվել են նաև ՍՊՎԾ 2 ծրագրի շրջանակում արձանագրված արդյունքները․ ներկայացվել է Միասնական սոցիալական ծառայության արդեն իսկ շահագործման հանձնված, ինչպես նաև շինարարական աշխատանքների փուլում գտնվող տարածքային կենտրոնների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն։ Անդրադարձ է կատարվել նաև արդյունքահենք ֆինանսավորման ձևաչափով համագործակցության հնարավորությանը՝ միաժամանակ ընդգծվել նաև Միասնական սոցիալական ծառայության կենտրոնական գրասենյակի կառուցման, Միասնական տեղեկատվական համակարգի ամբողջական ներդրման, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ ջանքերի համախմբման կարևորությունը։

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել համատեղել ջանքերն աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի շարունակական զարգացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։