2007-ին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ հնարավորությունը թաղել են, տապանաքարն էլ դրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 18:10
ԵՏՀ-ում ՀՀ-ի բողոքի քննարկումը հետաձգվել է // Գազի գնի հնարավոր թանկացումն աղետ չի լինի՝ ըստ ֆիննախի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 18:02
Թբիլիսիում կենտրոնում ուժեղ հրդեհ է բռնկվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:52
Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել․ թագավորը քննարկում է այն ընդունելու հարցը
02.11.2026 | 17:43
Գրիգոր Հակոբյանը Իրանի խորհրդարանի հայ-իրանական բարեկամության խմբի անդամների հետ քննարկել է TRIPP-ը
02.11.2026 | 17:32
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Կանադայի նորանշանակ դեսպանին
02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
Բոլորը

Որքանո՞վ է կարևոր բանակցային ֆիգուրը, արդյոք այն կարո՞ղ է իրավիճակ փոխել: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ, անդրադառնալով այս հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց:

«Իհարկե կարևոր է բանակցող ֆիգուրը, բանակցողը կարող է իրավիճակ փոխել։ Օրինակ՝ 1998 թ. բանակցողի ֆիգուրը աղետալի կերպով փոխեց իրավիճակը, երբ ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս մնաց:

Իմ կարծիքն է, որ եթե ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս չմնար կամ գործընթացից ՀՀ-ն դուրս մնար, հիմա ԼՂ հիմնախնդիրը լուծված կլիներ»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծեց՝ բանակցողի դերը կարևոր է և նշեց` այդ բանակցողի դերակատարմամբ էր, որ 2007 թ., Մադրիդյան սկզբունքներն ընդունելով, ըստ էության, ՀՀ բանակցողները զրոյացրին 1991 թ. անկախության հանրաքվեն, զրոյացրին 1990 թ. օգոստոսի 23-ին ընդունած ՀՀ անկախության հռչակագիրը:

«Մենք այսօր հասկանում ենք, չէ՞, ինչ կոնյունկտուրա է ձևավորվել, ու դա նոր չի ձևավորվել»,- ասաց վարչապետը:

«2007-ին Մադրիդյան սկզբունքներն ընդունելով՝ ինքնորոշվելու և անկախանալու հնարավորությունը թաղել են, տապանաքարն էլ դրել վրան»,- ընդգծեց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։