Երկու օրից ՀՀ-ն ու Ադրբեջանը կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի առարկայական քննարկումը. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 17:21
Վստահության հարց կա. ՊԵԿ նախագահը` TRIPP-ում «ընդունարան» – «գրասենյակ» գործառական մոդելի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 17:10
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ԼՈՒՍԱՆԿԱՐ
02.11.2026 | 16:59
«Կիա»-ից հետո՝ «Տեսլա»-ով․ առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու երկու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել
02.11.2026 | 16:57
Արսեն Թորոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:50
Իրանից ԱԹՍ-ներով Ադրբեջանի տարածք թմրանյութերի խոշոր խմբաքանակ անցկացնելու փորձ է արվել
02.11.2026 | 16:38
Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած երկու վարորդ ձերբակալվել է
02.11.2026 | 16:35
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը․ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 16:34
Պեսկովը բնական ու նպատակահարմար է անվանել ՌԴ-ի մասնակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը
02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
Բոլորը

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերի 2-ի հանդիպմաման ժամանակ պետք է առարկայական քննարկում սկսեն «խաղաղության պայմանագրի» տեքստի վերաբերյալ։ Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ընթացքում այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հավաստիացրեց, որ ստորագրվելիք որևէ պայմանագրի կամ փաստաթղթի ոչ մի տեքստ չկա։

«Մինչ այս պահը երբևէ սեղանին տեքստ չի եղել, որը պետք է կա՛մ ստորագրենք, կա՛մ ոչ։ Առարկայական տեքստ եղել է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ, և դա էլ մենք ենք պատրաստել»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, թե հայկական կողմը պատրաստ է ստոորագրել իր պատրաստած տեքստը, բայց Ադրբեջանը պատրաստ չէ դա ստորագրել։

Խոսելով Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու պայմանների և հնարավոր զիջումների մասին Փաշինյանը նշեց․ «Փորձեմ հնարավորինս պարզ ներկայացնել իմ բառամթերքի հիմքերը։ Զիջել-չզիջելը շատ հարաբերական բաներ են։ Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Ինչու՞ եմ ասում՝ 29 800 քառակուսի կիլոմետր է, որովհետև ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանը 29 800 քառակուսի կիլոմետր է։ Հիմա այս արձանագրումից հետո ինչու՞ պիտի, օրինակ, որևէ մեկը ինձ անվանի դավաճան, և ո՞վ է այդ որևէ մեկը․ նա, ով համարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը իրականում 300 000 քառակուսի կիլոմետր է, և մենք պետք է որևէ սահման չճանաչենք, քանի դեռ չենք հասել 300 000 քառակուսի կիլոմետրի։ Գուցե ոմանք համարեն, որ դա հրաժարում է, օրինակ, ծովից ծով Հայաստանի գաղափարից և, հետևաբար, դա դավաճանություն է», – ասաց Փաշինյանը, ապա ներկայացրեց իր պատկերացրած չափանիշները։

««Խաղաղության պայմանագրի» հիմքում, մեր ըմբռնմամբ, պետք է լինի Հայաստանի և Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը։

«Եթե Ադրբեջանը ճանաչում է մեր տարածքային ամբողջականությունը, որը հիմնված է 1991 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՊՀ ստեղծելու համաձայնագրի վրա, մենք պատրաստ ենք այդ հենքի վրա գնալ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման։ Սա խաղաղության պայմանագրի մի կոմպոնենտն է», – նշեց վարչապետը՝ հավելելով, որ Ադրբեջանի կողմից արձագանք չկա, որ համաձայն են միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հենքի վրա կնքել «Խաղաղության պայմանագիր»։

Մանրամասն՝ տեսանյութում։