Լավրովի ուզածն է խափանել Փաշինյանի որոշումը՝ թույլ չտալու սահմանին միջազգային դիտորդների տեղակայում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանի հետ

-Պարո՛ն Սիմոնյան, Ռուսաստանից կա մի արձագանք Լավրովի կողմից, ըստ երևույթին՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Փաշինյանը Կառավարության նիստում ակնարկել էր, որ պետք է միջազգային դիտորդներ տեղակայվեն Հայաստան-Ադրբեջան սահմանին, որպեսզի նախ՝ դեօկուպացվեն հայկական տարածքները և այնտեղ գործընթացներն ավելի տեսանելի դառնան միջազգային հանրությանը։ Լավրովն ասում է, թե քննարկվում է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների համաձայնություններն իրականացնելու նպատակով բարենպաստ պայմանների ստեղծման համար ՀԱՊԿ դիտորդների օգտագործման հնարավորությունը։ Այս առաջարկը, Ձեր կարծիքով, ինչո՞ւ է գալիս Ռուսաստանից։

-Որպեսզի խափանեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ինքնիշխան որոշում կայացնելու փաստը։ Ըստ էության, մենք պետք է կարողանանք հասկանալ, որ ՀՀ-ն միջազգային իրավունքի լիիրավ սուբյեկտ է, և միջազգային իրավունքի սկզբունքների համաձայն՝ ՀՀ-ն կարող է իր ինքնիշխան տարածքների հետ կապված ցանկացած որոշում ինքնուրույն կայացնել, և այդ ինքնուրույն կայացրած որոշումն իրականացնել, և երրորդ երկրների ուղիղ միջամտությունը հակասում է միջազգային իրավունքի բոլոր կանոններին, նորմերին, իրավական ակտերին և չի բխում բարիդրացիական հարաբերություններից։ Պարզապես Լավրովի հնչեցրած մոտեցումը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ մենք առաջարկենք այլընտրանք, որը կկարողանա մրցակցության միջոցով հաղթանակած տեսակետ համարվել և կիրառվել, ինչը, իմ կարծիքով, ՀՀ-ի համար պարտադիր պայման չէ, և շատ ավելի լավ կլինի, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ձեռնամուխ լինի միջազգային դիտորդական առաքելությունների օգնությամբ աշխատել։

-Տարբերությունը կնշե՞ք։

-Տարբերությունն այն է, որ եթե բազմաներկայացուցչական մարմին է լինում, մոնիթորինգը շատ ավելի արդյունավետ և օբյեկտիվ է դառնում, քան եթե շահագրգիռ կողմ է լինում։ Իսկ մենք գիտենք, որ ՀԱՊԿ-ը շահագրգիռ կողմ է։ ՀԱՊԿ-ի կողմից մոնիթորինգ իրականացնելն ամենևին արդյունավետությամբ չի կարող պսակվել, քանի որ անգամ մենք գիտենք մեր ռազմական, ռազմաքաղաքական հիմնախնդիրների առումով էլ քանիցս դիմել ենք ՀԱՊԿ-ի օժանդակությանը, բայց այդ օժանդակությունը մեզ համար ոչ ակնկալված եղանակով է եղել։

-Հետաքրքիր է՝ ՀԱՊԿ-ն չի արձագանքում Հայաստանում, և ոչ միայն ՀԱՊԿ-ն, նաև ՌԴ-ն։ Բայց, տեսեք, Լավրովն է նման առաջարկ անում, Մարիա Զախարովան է Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությանն անդրադարձել, ասել է, որ «գործող պայմանավորվածությունները չարժե փոխել անցողիկ մի բանով», և որ «ռուսական առաջարկները հանդիսանում են իրական, այլ ոչ երևակայական ճանապարհային քարտեզ»։ Ի՞նչ է ասում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

-Ասում է մի տեսակետ, որը ես չեմ կիսում և, իմ կարծիքով, ողջախոհ վերլուծական միտք ունեցող ցանկացած ոք չի կարող համաձայնել Զախարովայի հնչեցրած տեսակետներին, որոնք իրականության հետ աղերս անգամ չունեն։ Իրենց երևակայական աշխարհի պատկերացնումները նրանք կարող են բարձրաձայնել, բայց չեն կարող պարտադրել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան