«Բոլորը ՌԴ-ից քոչում են, պանիկա է». Նիժնի Նովգորոդից Թբիլիսի հասած հայի պատմությունը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Բոլորը

Հարյուր հազարավոր ռուսաստանցիներ՝ հիմնակում զորակոչային տարիքի երիտասարդներ, լքում են Ռուսաստանը։ Սեպտեմբերի 21-ից Պուտինի հայտարարած մասնակի մոբիլիզացիայից հետո Ռուսաստանի սահմանային անցակետերում մի քանի տասնյակ կիլոմետրի հասնող հերթեր են։ Հեռանում են նաև ՌԴ քաղաքացիություն ունեցող բազմաթիվ այլազգիներ, այդ թվում՝ հայեր։

Սամվել Բաղդասարյանը երկու օր առաջ 22-ամյա որդուն մի կերպ է կարողացել տեղափոխել Թբիլիսի, որ չդառնա Ուկրաինայի դեմ Պուտինի հրահրած ռազմական ագրեսիայի հավանական զոհերից մեկը։ Սամվելին Factor TV-ն հանդիպեց Թբիլիսիի հայկական եկեղեցու տարածքում։

Ռուսաստանը լքելն այնքան էլ հեշտ չէ։ Սամվել Բաղդասարյանն իր և ընկերոջ որդու հետ Թբիլիսի հասնելու համար նախ Նիժնի Նովգորոդից ինքնաթիռով մեկնել է Սոչի, ապա մեքենայով՝ մինչև Լարսի անցակետ։ Սահմանը հատելուց հետո Վրաստանի մայրաքաղաք հասել են տաքսիով՝ մեկ անձի համար 50 հազար ռուսական ռուբլի վճարելով։

Ավտոմեքենաների կիլոմետրանոց հերթեր են նաև Ղազախստանի և Ֆինլանդիայի հետ սահմանային անցակետեր տանող ավտոճանապարհներին: Ֆինլանդիան, սակայն, հայտարարել է, որ այսօր կեսգիշերից սահմանը շենգենյան տուրիստական վիզաներ ունեցող ռուսաստանցիների համար փակելու է։

Մինչ այդ, Կրեմլը զորակոչային տարիքի քաղաքացիների կողմից երկիրը լքելու մասին լուրերը չափազանցված է համարում՝ չհրապարակելով թվեր, թե մասնակի մոբիլիզացիայից հետո քանի՞ քաղաքացի է հեռացել ՌԴ-ից։ Այնինչ, օրինակ, Վրաստանի ՆԳՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 21-ից մինչև 26-ը ներառյալ երկիր է մտնել ՌԴ շուրջ 80 հազար քաղաքացի, որից 62 հազարը հեռացել է երկրից։ Հայաստանն առայժմ չի հայտնում, թե Պուտինի հայտարարած մոբիլիզացիայից հետո ՌԴ քանի քաղաքացի է մուտք գործել երկիր։

Ռուսաստանցիների նախընտրելի ուղղություններից մեկը հենց Հայաստանն է՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությանը։ Թբիլիսիի Հավլաբար թաղամասից ամեն օր շուրջ մեկ տասնյակ մեքենաներ ռուսաստանցիների են տեղափոխում  Հայաստան։ Իրենց երկիրը լքած ռուսաստանցիները հիմնականում խուսափում են խոսել տեսախցիկի առջև, հույս ունեն, որ մի օր կրկին վերադառնալու են Ռուսաստան։ Նրանցից մեկը, որը չցանկացավ անձը բացահայտել, Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ Թբիլիսի է հասել Սանկտ Պետերբուգից, սակայն Վրաստանն իր համար տարանցիկ երկիր է, որոշել է ժամանակավոր բնակվել Երևանում։

Ռուսաստանից հեռացողները հայտնում են նաև պետական ծառայողներին մեծ կաշառքներ տալու մասին, որպեսզի կարողանան հատել սահմանը։

Ռուսաստանից Հայաստան տեղափոխվածները, այնուհանդերձ, մտավախություն ունեն, որ Երևանը զորակոչի տարիքի տղամարդկանց կփոխանցի Մոսկվային՝ հաշվի առնելով երկու երկրների համագործակցության շրջանակը։

Առայժմ պաշտոնական տեղեկություններ չկան՝ արդյո՞ք Ռուաստանը կօգտվի հայ-ռուսական բարեկամության մասին պայմանագրից՝ իր քաղաքացիներին Հայաստանից պատերազմի դաշտ տանելու համար։ Հարկ է նշել, որ այդ պայմանագրերը մինչ այժմ չեն գործարկվել, երբ օգնության անհրաժեշտություն է ունեցել Հայաստանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան