2018 թ. ապրիլի 17-25-ը տեղի ունեցած ցույցերին առնչվող՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացրած 19 հաղորդումներով 9 քրեական գործ է հարուցվել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

2018 թ. ապրիլի 17-25-ը քաղաքացիական անհնազանդության, ոչ բռնի, խաղաղ ցույցերի մասնակիցների և դրանք լուսաբանող լրագրողների նկատմամբ ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց կողմից բռնություն գործադրելու, ինչպես նաև ցուցարարների տեղաշարժը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած հանցագործության մասին 19 հաղորդումների հիման վրա հարուցվել է 9 քրեական գործ (կամ կցվել են արդեն իսկ հարուցված քրեական գործերին):

ՀՀ Գլխավոր դատախազության համապատասխան ստորաբաժանումներ է ուղարկվել 5, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչություն՝ 3, ՀՀ Հատուկ քննչական ծառայություն՝ 2 հաղորդում: Եվս 1-ով նախապատրաստվում են նյութեր: 1 հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում է կայացվել:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցումներին ի պատասխան ՀՀ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2018 թ. ապրիլի 13-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 50 քրեական գործ ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ, 316-րդ, 185-րդ, 164-րդ, 225-րդ և 309-րդ հոդվածներով:

Ձերբակալվել է 97 անձ, որից 33-ին մեղադրանք է առաջադրվել, կալանավորվել են 9-ը: Մայիսի 8-ի դրությամբ ձերբակալավածներն ու կալանավորվածներն ազատ են արձակվել: