Հեռանա՛լ ՌԴ-ից, քանի հնարավոր է․ ԱՄՆ դեսպանատան կոչը, 30 կմ-անոց խցանում Լարսում․ «հանրաքվեներ» գրավված տարածքներում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Դիմակահանդես» և «միջազգային իրավունքի բացահայտ խախտում»․ այսպես են Փարիզում և ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում անվանել այսպես կոչված «հանրաքվեները», որոնք երեքշաբթի երեկոյան ավարտվել են Ուկրաինայի չորս շրջաններում։

Ըստ ռուսական պաշտոնական լրատվամիջոցների՝ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում Մոսկվայի կազմակերպած քվեարկությանը մասնակցությունը գերազանցել է 80%-ը, դրանց մասնակցողների ավելի քան 90%-ը, իբր, կողմ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնությանը միանալուն։

Արևմտյան վերլուծաբանների բնորոշմամբ՝ ֆարսին լրացուցիչ լեգիտիմություն հաղորդելու նպատակով Ռուսաստանի իշխանությունները ստիպել են տեղահանված ուկրաինացիներին, ովքեր գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, մասնակցել քվեարկությանը։

Մեկնաբանելով Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում վերջին օրերի իրադարձությունները՝ Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ասել է, որ «Պուտինի այս որոշումը որևէ ազդեցություն չի ունենա Ուկրաինայի քաղաքականության, դիվանագիտության և ռազմի դաշտում գործողությունների վրա»։ Բրյուսելն իր հերթին խոստացել է «հետևանքներ և պատժամիջոցներ բոլոր նրանց համար, ովքեր մասնակցում են անօրինական, ոչ լեգիտիմ հանրաքվեներին», – հայտարարել է խոսնակ Փիթեր Ստանոն։

Մինչ այդ, Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հորդորել է իր քաղաքացիներին անհապաղ լքել Ռուսաստանը, քանի դեռ կա դրա «հնարավորությունը»։  Մտավախություն կա, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են չճանաչել  երկքաղաքացիությունը և նման փաստաթղթերով քաղաքացիներին զրկել հյուպատոսական օգնությունից, թույլ չտալ հեռանալ Ռուսաստանից և մոբիլիզացիայի շրջանակում զորակոչել:

Մինչ այդ, բազմաթիվ ՌԴ քաղաքացիներ փորձում են բոլոր հնարավոր միջոցներով զանգվածաբար լքել երկիրը։  Ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետում մի քանի օր է՝ հսկայական հերթեր են․ մեքենաների խցանման երկարությունը 20-ից 30 կիլոմետր է։  Մարդկանց մեծ կուտակումների պատճառով իշխանությունները թույլ են տվել նաև ոտքով հատել սահմանը։ Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանից սահմանը հատել է 10 հազար մարդը։
Մինչ այդ, Պետդումայի նիստում խորհրդարանի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, թե Ռուսաստանի իշխանությունները սահմաններին կազմում են մեկնող քաղաքացիների ցուցակները։ «Կարծում եք՝ գնում են, ու ոչ ոք չի՞ տեսնում, թե ովքեր են գնացել, ինչո՞ւ են գնացել»,- հայտարարել է նա։ Վոլոդինը չի նշել ցուցակներ կազմելու նպատակը։

Տաթև Ֆռանգյան