Թուրքիան մենակ է այս խաղում․ Հունաստանի վարչապետը՝ Էրդողանին

Լուրեր

04.11.2026 | 11:07
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:06
Նոր կենսաչափական համակարգի գործարկմանը նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 11:03
Ուշիի ոլորաններում 9 զոհի պատճառ դարձած վթարի դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
04.11.2026 | 10:55
Հայաստանում արձանագրվել է պարսկական հովազի 8-րդ առանձնյակը
04.11.2026 | 10:48
Եվրոպայում մեկ օրում առնվազն 7 ինքնաթիռ ռումբի մասին կեղծ ահազանգ է ստացել
04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին կրկին վերադարձել է հարձակողական գործողություններին՝ մեղադրելով Հունաստանին ահաբեկիչներին ապաստան տալու և արևելյան Էգեյան կղզիների «ծածկված օկուպացիայի» մեջ։ Ի պատասխան՝ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մատնանշել է Թուրքիայի աճող մեկուսացումը և հորդորել նրան վերադառնալ «էական երկխոսության» ճանապարհին, գրում է ekathimerini-ն։

«Ինչ էլ Հունաստանն ունենար ասելու, ՄԱԿ-ում հստակ ասել է՝ թե՛ իր կարմիր գծերի, թե՛ թուրք ժողովրդի հանդեպ իր բարեկամական վերաբերմունքի մասին»,- ասել է Միցոտակիսը կառավարության նիստում՝ հավելելով, որ Անկարան կարող է շարունակել իր ստերն ու սպառնալիքները, սակայն նա մենակ է այդ խաղում։

Հունաստանի վարչապետը նշել է, որ Անկարան միայն Հունաստանի դեմ չի գնում, այլև Եվրոպայի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների։

«Թող բորբոքված խոսքերի փոխարեն նրանք վերջապես ընտրեն խաղաղ գործողությունների և էական երկխոսության ուղին»,- ասել է Միցոտակիսը՝ նշելով, որ Հունաստանը մնում է հանգիստ իր դիրքորոշումներում։

Հիշեցնենք, որ նախօրեն Էրդողանը կրկին սպառնացել էր Հունաստանին։ Նա նշել էր, թե Հունաստանի կողմից կղզիներում, ինչպես նաև Թուրքիայի հետ ցամաքային սահմանին մոտ՝ Արևմտյան Թրակիայում զենքի տեղակայումն Անկարային չի վախեցնում, քանի որ «Թուրքիայի հզորությունը շատ ավելի մեծ է»։

«Միևնույն ժամանակ, ես ուզում եմ զգուշացնել հույն ժողովրդին երկրի քողարկված օկուպացիայի սպառնալիքի մասին։ Աթենքում խորապես սխալվում են՝ ենթադրելով, թե նրանց կփրկի ԱՄՆ-ից ու Եվրոպայի երկրներից աջակցությունը։ Չի՛ օգնի»,- ասել էր Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան