ՌԴ-ի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում իշխանությունները հայտնում են «հանրաքվեի» հաջողության մասին

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ-ի կողմից օկուպացված ուկրաինական շրջանների իշխանությունները հայտարարել են Ռուսաստանին միանալու հարցով «հանրաքվեների» հաջող անցկացման մասին։ Ինքնահռչակ Լուգանսկի և Դոնեցկի հանրապետությունների, ինչպես նաև Զապորոժիեի մարզի գրավված հատվածի իշխանությունները հայտարարել են քվեարկության գրեթե 100 տոկոսանոց «այո» արդյունքի մասին:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ Խերսոնի մարզի օկուպացիոն իշխանություններն ավելի համեստ ցուցանիշ են ներկայացրել՝ 87,05%։

Նկատենք, որ Կիևը և արևմտյան երկրները վաղուց են հայտարարել, որ օկուպացված տարածքներում զենքի ուժով անցկացվող քվեարկությունը չեն ճանաչի, իսկ պատժամիջոցներն է՛լ ավելի կխստացնեն։

Չնայած սրան՝ ռուս պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Դաշնության կազմ մտնելուց հետո այդ տարածքների նկատմամբ հարվածը կդիտարկվի որպես հարձակում Ռուսաստանի նկատմամբ։

Նշենք, որ հանրաքվեների մասին հայտարարելուց հետո ՌԴ-ում մեկնարկել է մասնակի զորահավաք, որի դեմ բազմահազարանոց ինքնաբուխ բողոքի ակցիաներ են ընթանում երկրի տարբեր հատվածներում, որոնք բռնի ուժի կիրառմամբ ցրվում են։ Զորակոչային տարիքի տասնյակ հազարավոր ռուսաստանցիներ լքել են երկիրը։ ՌԴ-ի հետ հարևան երկրների սահմաններին մարդկանց աննախադեպ կուտակումներ են, իսկ ավիատոմսերի գները տասնյակ անգամներ թանկացել են։

Տաթև Ֆռանգյան