«Հյուսիսային հոսք» գազատարներից արտահոսքը պայթյունների հետևանք է

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

«Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների  պայթյունները կանխամտածված  դիվերսիա են եղել․ այս մասին հայտնում է DW-ի ռուսական ծառայությունը՝ հղում անելով  Դանիայի և Լեհաստանի վարչապետներին։

«Համապատասխան գերատեսչությունների գնահատականն այժմ միանշանակ է. սա կանխամտածված գործողությունների արդյունք է: Սա պատահականություն չէ»,- ասել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը՝ հավելելով, որ իշխանությունները «դեռևս տեղեկություն չունեն, թե ով կարող էր կանգնած լինել այս ամենի հետևում»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրի իշխանությունները հետաքննում են, և «որոշ ապացույցներ վկայում են դիվերսիայի հնարավորության մասին»։

Դանիայի կլիմայի և էներգետիկայի նախարար Դեն Յորգենսենը հաստատել է երկրաբանների այն տեղեկությունները, որ գազատարների վրա արտահոսք է գրանցվել՝ ընդգծելով, որ երկաթբետոնե կոնստրուկցիաներով խողովակները գտնվում են ծովի խորքում, իսկ արտահոսքի չափերը վկայում են այն մասին, որ դա չէր կարող  լինել վթար, օրինակ, նավի խարսխի պատճառով։

Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդը ևս սոցցանցի իր էջում գրել է, որ Դանիայի և Շվեդիայի հատուկ տնտեսական գոտիներում «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2»-ի վրա գազի արտահոսքը պայթյունների հետևանք է եղել:
Տաթև Ֆռանգյան