ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատվել է պաշտոնից
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հայկ Ասլանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից:
Աննա Վարդապետյանը հրամանը ստորագրել է սեպտեմբերի 27-ին։ Հայկ Ասլանյանը պաշտոնից կազատվի սեպտեմբերի 28–ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ պաշտոնից ազատվել են տեղակալներ՝ Վահե Հարությունյանն ու Արմեն Աֆանդյանը։