«Թուրքիան փորձում է օգտվել այս խառը իրավիճակից․ մենք՝ հույներս, վկա ենք թուրքական հռետորաբանությանը»․ Հունաստանի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

«Հունաստանը շատ անգամներ շեշտել է, որ աջակցում է բոլոր պետությունների ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և դա, իհարկե, նաև վերաբերում է մեր լավ ընկեր Հայաստանին: Մենք հավատում ենք սահմանների անքակտելիությանը»,- այսօր ՀՀ ԱԳՆ-ում արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում հայտարարեց աշխատանքային այցով Երևանում գտնվող Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։

Հունաստանի արտաքին գործերի նախարարը Երևանում հստակ հաղորդագրություն ուղարկեց այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները.  վերանայման քաղաքականությունը ձախողվելու է։

«Ես կցանկանայի նաև հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, որոնք փորձում են վերասահմանել քարտեզները, և դա հետևյալն է՝ վերանայման քաղաքականությունները կձախողվեն:

Ես կնշեմ ևս մի այդպիսի ուժի՝ Թուրքիային, որը փորձում է օգտվել այս խառը իրավիճակից, որպեսզի անհարգալից լինի կայունության նկատմամբ: Մենք վկա ենք նաև թուրքական հռետորիկայի, թույլ տվեք ասել, որ Թուրքիան նաև դեմ էր այն բանին, որ Հունաստանը մի քանի պաշտպանական զենքեր է ուղարկում հունական կղզիներ: Եվ սա արվում է այն պայմաններում, երբ  Հունաստանը գործում է իր պարտավորությունների շրջանակներում, և այս պարտավորությունները բխում են Լոզանի համաձայնագրից»,-ընդգծեց Հունաստանի ԱԳ նախարարը՝ հավելելով, որ Թուրքիան դեմ է, որովհետև Հունաստանը թույլ չի տալիս, որ իր տարածքներն անպաշտպան մնան:

Ըստ նրա՝ Թուրքիան այս պահին սպառնում է պատերազմ սկսել Հունաստանի դեմ: ԱԳ նախարարը ընդգծեց՝ Հունաստանը պատրաստ է և ցանկանում է սկսել կառուցողական երկխոսություն Թուրքիայի հետ՝ միջազգային իրավունքի շրջանակներում, նաև պատրաստ է պաշտպանել իրեն ու իր իրավունքները:

ԱԳ նախարարները Երևանում քննարկել են նաև Կովկասում անվտանգության մարտահրավերը:

«Հունաստանի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մնում է անփոփոխ. մենք աջակցում ենք խաղաղ, փոխադարձ ընդունելի լուծումների հասնելուն՝ միջազգային իրավունքի շրջանակներում»,- նշեց Նիկոս Դենդիասը։

«Միջազգային իրավունքը կտակարանն է միջազգային հարաբերությունների և քաղաքականության համար։ Ողջունում ենք վարչապետ Փաշինյանի խիզախությունը, ով առաջարկել է նոր մոտեցում՝ նոր ապագայի համար այս տարածաշրջանում» , – ասաց հույն նախարարը։

Նա նշեց, թե խաղաղությունը չի կարող կառուցվել այն պայմաններում, երբ կա ուժի կիրառման սպառնալիք։

Մանրամասները՝ տեսանյութում։