«Հյուսիսային հոսք» գազատարի երեք հատվածից արտահոսք է գրանցվել․ իրավիճակն աննախադեպ է գնահատվում

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

«Հյուսիսային հոսքի» օպերատոր կազմակերպություն Nord Stream-ը հայտնել է գազատարի միանգամից 3 ճյուղերի վնասման մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Վնասվածքները, որոնք գրանցվել են միևնույն օրը «Հյուսիսային հոսք» գազատարի համակարգի 3 ծովային ճյուղերում, աննախադեպ բնույթ են կրում։ Գազատարի աշխատանքների վերականգնման ժամկետները գնահատելն անհնար է»,- Nord Stream կազմակերպության հայտարարությունն է մեջբերում DW-ի ռուսական ծառայությունը։

Սեպտեմբերի 26-ի գիշերը «Հյուսիսային հոսք 2» խողովակաշարի գծերից մեկում տեղի է ունեցել արտահոսք, գազի արտահոսք է գրանցվել նաև «Հյուսիսային հոսք 1»-ի երկու գծերից։ Բոլոր երեք արտահոսքերը գրանցվել են Դանիայի բացառիկ տնտեսական գոտում՝ Բորնհոլմ կղզուց հյուսիս-արևելք։

Լեհաստանը չի բացառել, որ գազատարներից արտահոսքները կարող են Ռուսաստանի կողմից սադրանք լինել։

«Մենք գտնվում ենք միջազգային բարձր լարվածության իրավիճակում, ցավոք, մեր արևելյան հարևանը մշտապես ագրեսիվ քաղաքականություն է վարում։ Եթե նա ունակ է ագրեսիվ ռազմական քաղաքականություն վարել Ուկրաինայում, ապա ակնհայտ է, որ որևէ սադրանք չի կարելի բացառել, այդ թվում՝ Արևմուտքում»,- ասել է Լեհաստանի փոխարտգործնախարար Մարչին Պրժիդաչը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը խորապես անհանգստացած է «Հյուսիսային հոսք»-ի շուրջ ստեղծված իրավիճակով։

«Իսկապես, ճնշումը զգալիորեն նվազել է, և դա իսկապես աննախադեպ իրավիճակ է, որը պահանջում է շտապ հետաքննություն: Մենք չափազանց անհանգստացած ենք այս նորությամբ», – ասել է Պեսկովը լրագրողներին:

Ռուսաստանից Գերմանիա գնացող«Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումն ավարտվել է 2021 թվականի աշնանը, սակայն այդպես էլ չի գործարկվել։ Փետրվարի 22-ին Գերմանիան դադարեցրեց գործարկման գործընթացը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսի հանրապետությունների անկախության ճանաչման։

Տաթև Ֆռանգյան